Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը երկարացվեց առնվազն ևս մեկ եթերաշրջանով։ Բայց տրանսֆերային դեդլայնի օրը տեղի ունեցան շատ անակնկալ տեղափոխություններ։ Մենք մոռացել էինք, որ օգոստոսի 31-ը հետաքրքիր է լինում: Երեկ թոփ ակումբները հիշեցին հին ավանդույթը և տասնյակ անսպասելի գործարքներ կատարեցին:
Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Գյոքայ Աքբուլութը հարցում է հղել երկրի կառավարությանը՝ պարզելու համար, թե Գերմանիայի քաղաքացիներից կամ այդ երկրում բնակության իրավունք ունեցողներից քանիսը ազատազրկման կամ երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողանում հեռանալ Թուրքիայից։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հարավ-Արևելյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, հանցավոր են և ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ:
ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ սահմանային միջադեպերը պատահական չեն. դրանք ճնշման միջոցներ են, որպեսզի հասարակության շրջանում գեներացվի անհանգստություն, լարվածություն, վախ, որպեսզի իշխանությանը շուտ տրվի համաձայնություն՝ «խաղաղության դարաշրջան» բացելու համար:
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) աշխատակիցները հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումն արգելելու համար մի շարք նամակներ են հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին, սակայն ստացել են անորոշ պատասխաններ և ստիպված դիմել են ՀՀ վարչապետին:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքից ծուխ է նկատվում։
«Յուվենթուսի» պաշտոնական կայքը հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հատկացված գումարների միջոցով վերապատրաստվելու են համապատասխան մասնագետներ, որոնք օգնելու են ականազերծմանը և Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ տարածքներն անվտանգ դարձնեն մարդկանց համար:
Զելենսկին այցելել է Միացյալ Նահանգներ և սեպտեմբերի 1-ին հանդիպելու է նախագահ Բայդենի հետ:
«Դեռ 3 տարի առաջ իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որն իմացյալ երկիրը տարավ պարտության՝ սկսելով ու մինչև հիմա շարունակելով նվաստացման խաղաղության թեզը։ Նրանք հայ ժողովրդի մեջ սպանել են ապագա ունենալու հեռանկարը, ու դրա մասին է խոսում հայկական բնակավայրերը թուրքական անվանումներով կոչելը։ Այս ու այլ բաները խոսում են մի բանի մասին՝ սրանք եկել են իշխանության՝ հանձնառությամբ ծախելու մեր ազգային շահերը»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ շեշտելով, որ, եթե Նիկոլ Փաշինյանն արցախցիներին ասելու բան ունենար, ապա չէր ստացվի այնպես, որ վաղը՝ Արցախի անկախության հռչակման օրը, 30-ամյա մեր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներկա չի լինի Արցախում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ սպասելիքներ ունի Մունդիալի որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից:
Նախորդ շաբաթ գրել էինք, որ որոշ պոլիկլինիկաներում, հատկապես՝ մարզային, պատվաստանյութերի խնդիր կա: Բացակայում են, օրինակ, «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը:
ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղը սեպտեմբերի 2-ն է՝ մեծ տոն արցախցիների համար։ Անցյալ դարի 90-ականների սկզբներին անկախությունք կերտած սերնդի ջանքերի շնորհիվ Արցախն ազատագրվեց։ Սկսվեց միասնական հայոց ոստանի, ազգի ձևավորումը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
Ռուսաստանի բնակչությունն առանձին գնահատումներով այժմ կարող էր հասնել 500 միլիոնի, եթե 20-րդ դարում չլիներ երկրի երկու կազմալուծումը: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին հայտարարել է «Օկեան» Համառուսաստանյան մանկական կենտրոնում դպրոցականների հետ կայացած հանդիպմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Պաշտոնյաների ելույթները, արարքները, ապրելակերպը խանգարում են կրթությանը։ Երբ պաշտոնյաներն իրար վիրավորում են, ֆիզիկական ուժ են գործադրում, նորմալ հայերեն չեն խոսում, ինչպե՞ս ուսուցիչն ու դասախոսն իրենց գործը պատշաճ իրականացնեն։
Նիգերիայի հյուսիս-արևմուտքում՝ Զամֆարա նահանգում զինված խմբավորման անդամները հարձակվել և առևանգել են դպրոցում գտնվող ավելի քան 100 աշակերտների ու մի քանի ուսուցիչների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռելիեֆային պայմանների բարդությունից ելնելով՝ հրշեջ մեքենաները տարբեր տարածքներում կայանել են հրդեհից 200-600 մետր հեռավորության վրա: Հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով: Նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա խոտածածկույթ։ Որոշ հատվածներում իրականացվել է հրդեհի տարածման կանխում, և հնարավոր է եղել փրկել ինչպես մեծ քանակությամբ խոտի հակ, այնպես էլ հնձած ու դեռևս չհավաքած խոտ: Սահմանված է հերթապահություն:
Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ, «Ջերմ ընդունելություն» գործողության շրջանակներում այն բոլոր տարհանված աֆղանցիները, որոնք բրիտանացի զինվորականների հետ համագործակցել են նաեւ Աֆղանստանում, կկարողանան Մեծ Բրիտանիայում մնալ առանց ժամանակային սահմանափակումների:
«Այդ երկու օրը, երբ ճանապարհը փակ էր, բնակչության շրջանում մտահոգություններ կային, խուճապ չկար, բայց մտահոգ էին։ Այս պահին զբաղվում ենք այլընտրանքային ճանապարհներով, որպեսզի հաջորդ անգամ նման խնդիրներ չառաջանան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Օնիկ Ավագյանը։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու փաստի առթիվ:
Oգոստոսի 28-ի կեսգիշերին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սոթք գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը:
«Սահմանին վերջին շրջանում և հատկապես վերջին օրերի իրադարձությունները արդյոք հետևանք թողե՞լ են այդ ուղղության զբոսաշրջության վրա, թե՞ ոչ: Քիչ առաջ նախարար Քերոբյանը խոսեց Ադրբեջանի հետ գրագետ հարաբերություններ կառուցելու և խաղաղ օրակարգի մասին, ու նաև քիչ առաջ հայտնի է դարձել, որ հայ-ադրբեջանական սահմանին կրկին զինծառայող զոհ ունենք»,- նշեց լրագրողը:
Լուկիանովի կարծիքով, սրանք երեք ուղղություններ են, որոնք պատերազմից հետո անընդհատ խանգարում են միմյանց առաջ շարժվել մեկ կոնկրետ ուղղությամբ՝ այս դեպքում, օրինակ, եռակողմ հայտարարությունների իրագործման:
Նախագիծն ընդունման դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից:
Պետական նախարարը բարձր է գնահատել պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանի ներդրումը հետպատերազմյան դժվար պայմաններում սոցիալական վերականգնման և համակարգում բարեփոխումների իրականացման գործում: Նախագահի հրամանագրով Մանե Թանդիլյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, որը նրան է հանձնել պետական նախարարը:
«Բարսելոնա»-ն և «Ատլետիկո Մադրիդ»-ը համաձայնության են հասել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխության հարցում: