Դերասան Վարդան Պետրոսյանը հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Տավուշի մարզի գյուղերում ու քաղաքներում հանդես կգա «1000 ու մի ելք» ներկայացման բարեգործական շարքով:
Հետսովետական տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական պայքարն օր օրի սրվում է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի ինտեգրումը խորացնելու հրատապ միջոցառումների մասին որոշումը:
«Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, որը մշակել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ու նպատակ ունի ձևավորել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման և արդիականացման համապարփակ օրակարգ, 2021-2023թթ. ճանապարհային քարտեզով գործունեություն է ծավալելու 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում:
Արցախում հուլիսի 23-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել:
Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ ոստիկանությունն այսօր արգելեց Սյունիքի համայնքապետերի և քաղաքական նպատակներով մյուս կալանավորվածների ազատության պահանջով մեր էսօրվա ստորագրահավաքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և մաղթել հաջող ու արդյունավետ քննարկումներ:
Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեփական երկրի համար մտածողը Մահմուդ Ահմադինեժադն էր, որ նախագահ եղած ժամանակ գիտեր երկրում խաշնարածի խնդիր կա, ոչ թե ասեց դրսից բերեք, այլ շորերը հագավ, ձեռնափայտն էլ առավ ձեռքը ու գնաց հասավ իրավիճակը փրկելու։ )))
Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ իր պաշտոնը թողնելուց հետո, նրա հետ կհեռանա նաև Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Արթուր Գոյունյանը, ով Ծառայության պետ էր նշանակվել Բադասյանի քվոտայով. Նախարարը Գոյունյանի դստեր և փեսայի դասընկերն է:
Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել Երևանի, Սևանա լճի և հատկապես Սյունիքի ուղղությամբ: այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակից։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի հենցատկերի վարժության եզրափակիչում է:
Աֆղանստանի իշխանությունները գիշերային պարետային ժամ են սահմանել 34 նահանգներից 31-ում ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը զսպելու համար:
Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
«Մեր պետությունն իր սուբյեկտությունը կորցրել է՝ մնացել է դրոշը, հիմնը, և այլևս ոչինչ։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այստեղ պարադոքսը կայանում է նրանում, որ Ռուսաստանի հետ կրկին պետք է դաշնակցության մեջ լինենք, քանի որ ռուսները մեզ միշտ ասում են՝ իսկ դուք ո՞ւր եք գնում, լավ գիտակցելով, որ չենք կարողանալու գնալ ո՛չ Իրան, ո՛չ Թուրքիա»։
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում քաղաքացին հեռացել է զրուցարան-տաղավարում գտնվող խմբի մյուս անդամներից և չի վերադարձել։
Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 138-ի:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։
«Ռազմավարության մշակման համար առանցքային նշանակություն են ունեցել 2020 թվականին երկրին պատուհասած ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համավարակի և Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում պետական կառավարման համակարգում դրսևորված լրջագույն մարտահրավերներն ու խորքային խնդիրների հետ առերեսումը»,- նշված է նախագծի բնութագրումներում:
Հուլիսի 24-ին, ժամը 13:46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր» հանգստյան գոտու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Ին-ֆա» թայֆունի հետևանքով Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում տուժել է առնվազն 5 մարդ:
Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի անդամ, ճարտարապետ Շերլի Ավետյանը ընթերցող հանրության դատին է հանձնել «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը:
«Մեր ուժերով պետք է զսպենք նրանց, երբ չստացվի, դիմենք մեր բարեկամ երկրներին։ Բայց եթե ոչինչ չենք անում, ի՞նչ իրավունքով ենք դիմելու ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, ասենք՝ միջամտիր, մեր տարածքից հանիր զորքերը: ՀԱՊԿ-ն ասում է՝ նստած կառուցողական բանակցում եք, էլ ի՞նչ իրավունքով կարող եք դիմել: Սև լիճը քո տարածքն է, դրա շուրջ որևէ բանակցություն չպետք է լինի, արտաքին քաղաքականության ոլորտում էլ մեր դաշնակիցների զայրույթը չպետք է հարուցենք. պետք է զգուշորեն նշանակել արտաքին քաղաքականության պատասխանատուի»,- մանրամասնեց ադրբեջանագետը:
Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 25 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ ու մահակներ։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալիզ Միրզոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Ճապոնիայում է՝ ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով։ 168.am-ը հարց էր ուղղել նախագահի աշխատակազմին՝ տեղեկանալու ուրիշ ի՞նչ հանդիպումներ է ունենալու Արմեն Սարգսյանը Ճապոնիայում, և ո՞ր կողմն է հոգում այցի ֆինանսական ծախսերը։
Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել և սանել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզման պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Այս մասին life.ru կայքին տեղեկացրել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Հուլիսի 24-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին:
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ։
Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, ով հուլիսի 9-ից կալանավորված է՝ առողջական խնդիրներ ունի և գտնվում է բժիշկների հսկողության տակ, նա պահվում է Գորիսի քրեակատարողական հիմնարկում։