
Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել

Աֆղանստանի իշխանությունները գիշերային պարետային ժամ են սահմանել 34 նահանգներից 31-ում ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը զսպելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է Tolo News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցչին:
Նրա խոսքով ՝ պարետային ժամը, որը սահմանվում է թալիբների գործունեությունը «սահմանափակելու» նպատակով, գործելու է տեղական ժամանակով 22: 00-ից մինչեւ 04: 00-ն:
Նշվում է, որ պարետային ժամը չի տարածվում միայն երկրի երեք նահանգների ՝ Քաբուլի, Նանգարհարի եւ Փանջշերի վրա:
Աֆղանստանում կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման զինյալների միջև ռազմական բախումներ են ընթանում: «Թալիբան» շարժումը զգալի տարածքներ է գրավել գյուղական շրջաններում եւ հարձակում է նախաձեռնել խոշոր քաղաքների վրա: