Ուկրաինան ակտիվացնում է ՆԱՏՕ-ի ինտեգրվելու գործընթացը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի ինտեգրումը խորացնելու հրատապ միջոցառումների մասին որոշումը: Ի թիվս այլ միջոցառումների, Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ռազմական ներկայացուցչի նշանակման համար:

Պետական սահմանապահ ծառայության վարչությանը, պետական մաքսային ծառայությանը և պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է առաջարկություններ պատրաստել Ուկրաինա ժամանող այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների զինված և քաղաքացիական անձնակազմի սահմանային և մաքսային հսկողությունը պարզեցնելու վերաբերյալ:

Վերջին կետը նպատակաուղղված է ՆԱՏՕ-ի զորքերի տեղափոխմանն ու տեղակայմանը Ուկրաինայի տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031