Վերաքննիչ դատարանի մակագրող համակարգչի առգրավման սպասելի պտուղներից մեկն էլ հենց սա էր՝ համայնքապետերի գործը մակագրել յուրայիններին, ովքեր վաղուց մոռացել են թե ինչ է արդարադատությունը:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, խոսելով ՀՀ-ի և Ֆրանսիայի համագործակցության մասին հատկապես պաշտպանության ոլորտում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով:
2021թ.-ի ապրիլի 5-ին մեկնարկել էր #cashbackմարաթոն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ համատեղ ակցիան:
Մի քանի օր է՝ արգելված է Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարներ Առուշ Առուշանյանին և Մանվել Փարամազյանին տեսակցելը:
«Այս պահին կրակոցները շարունակվում են։ Դիրքեր է բարձրացել շտապօգնության մեքենա։ Տարբեր տեսակի զենքերից են կրակում»,- ասաց Ավետյանը։
Բացման արարողությունը մեկնարկեց անդրադարձով, թե ինչպես 2013 ՄՕԿ-ն ընտրեց հենց Տոկիոն, որպես 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաք: Հաջորդիվ մարզադաշտ եկան Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, ապա ստադիոն բերվեցին Ճապոնիայի դրոշը:
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
168.am-ի տեղեկություններով՝ քննարկում է տեղի ունեցել ՀՀ սահմանների ամրապնդման առնչությամբ: Առանցքում եղել է այն խնդիրը, որ քանի որ Զինված ուժերի կազմը բավարար չէ ողջ սահմանագծի պաշտպանությունն ապահովելու համար, Զինված ուժերը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են ոստիկանությունից և ներքին զորքերից ռեսուրս խնդրելու անհրաժեշտության մասին:
Նիկոլ Փաշինյանը Գայանե Գաբրիելյանին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հուլիսի 22-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման գործընթացին՝ նշելով, որ դա օպտիմալացում չէ։
E-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հասանելի է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Աայս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ես չեմ հասկանում իրեն կալանավորելու պատճառը։ Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզից կլինի՝ Առուշ Առուշանյանը, կլինեն մյուս համայնքապետերը, կլինեմ ե՛ս, ով հակա կխոսի այս իշխանությանը՝ բոլորին կկալանավորեն, պատճառը ո՞րն է։ Մեր երկիրը սարքել են եսիմինչ, ով Նիկոլ Փաշինյանին դեմ է խոսում, ինքն ԱԱԾ է ուղարկում տվյալ մարդկանց տուն, թող մեր տուն էլ ուղարկեն․․․»,- ասաց գորիսեցի մի կին։
Այս իշխանություններին ձեռնտու է, որ Սյունիքում նշանակվեն խամաճիկային համայնքապետեր. Աննա Գրիգորյան
Գորիսում օրերս մեկնարկել է ստորագրահավաք՝ հաջակցություն համայնքապետ Առուշ Առուշանյանի: Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՔԾ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվել է:
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Մենք պարտավոր ենք մեր աշխատանքները շարունակել, պարտավոր ենք հասնել իշխանափոխության». Օհանյան:
«ՀՀ-ում, ցավոք սրտի, քաղբանտարկյալներ ունենք». Արծվիկ Մինասյան:
168.am-ի տեղեկություններով, Վարդենիսի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև: Հայկական կողմն ունի երեք վիրավոր:
«Ալիևի մտավախությունը հետևյալն է, իհարկե, այժմ նա, այսպես ասած, աքլորացել է իր հաղթանակներից հետո։ Իհարկե, սա էլ ազդում ու խթանում է նրա մոտ եղած այդ ահաբեկչական պահվածքը, սակայն պարզ է, որ նա լավ հասկանում է, որ եթե ապաքինվենք ու այս իրավիճակից դուրս գանք, կարող է այլ իրավիճակ ստեղծվել։ Բնական է, որ սա Ադրբեջանին և Թուրքիային չի կարող չանհանգստացնել»։
Սյունիքի կալանավորված համայնքապետերի հարցով գրություններ ենք ուղարկել ՀՀ-ում գործող դեսպանություններ. Ռոբերտ Հայրապետյան:
Հուլիսի 10-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքում քաղաքացի է ընկել փոսի մեջ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ ԱԳ նախարար Լավրովն անդրադառնալով Արևմուտքի ակտիվացմանը, նշել է, թե «հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների երկայնքով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը»։
Երևանում Սյունիքի համայնքապետերի ազատության համար ստորագրահավաք է անցկացվում. ՈՒՂԻՂ:
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հուլիսի 23-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: