Ոստիկանության լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում նախորդ ամիս տեղի ունեցած վթարի փաստով քրեական գործ է հարուցվել և ուղարկվել է դատախազություն ընդդատության հարցը որոշելու․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Արցախի վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, այն է՝ «Ադրբեջանն ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում»։
Համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Սյունիքի մարզի 4 համայնքի՝ Որոտանի, Գորիսի, Մեղրիի և Քաջարանի ղեկավարները և մեկ վարչական շրջանի՝ Որոտանի ղեկավարն այժմ կալանավորված է: Նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում նրանք նախ ձերբակալվեցին, ու չնայած նրանցից ոմանց ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց, նրանք 5-ն էլ այժմ կալանավորված են:
ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:
168.am-ի տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանի օգնականներն արագ հանել են մեքենայի պետհամարանիշերը, և իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։ Ի դեպ, Սուրեն Պապիկյանը գտնվել է մեքենայում։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները։
Տոկիոյի Ազգային մարզադաշտում սկսվել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հանդիսավոր արարողությունը Խաղերի մայրաքաղաքում տեղի է ունենում հուլիսի 23-ին: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մրցասպարեզում ներկա են սոսկ 950 պաշտոնատար անձինք:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում, Երասխում, մոտ ապագայում նաև Տավուշում թշնամու առաջախաղացումն ունի մեկ նպատակ՝ վերցնել այն տարածքները, որոնք Խորհրդային Ադրբեջանի քարտեզով համարում են իրենցը:
Անդրադառնալով Էիչի Շիբուսավայի գործունեությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Ճապոնացի մեծ գործարարի և բարեգործի կյանքն ու գործունեությունը ոգեշնչող են և ինչ-որ առումով յուրօրինակ ուղերձ՝ հայ-ճապոնական հարաբերությունների խորացման համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել:
«ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն էլ իրենց փաստարկները ներկայացրեցին, նշվեց, որ կան շատ կոլեկտիվներ, որոնք ունեն շենքի պրոբլեմ, և ասացին, որ թատերական ոլորտի մասնագետների հետ քննարկումից հետո, որի մասին մենք, ի դեպ, տեղյակ չենք եղել, եկել են այն համոզմանը, որ Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ ունեն եզրեր: Քննարկումը, ըստ էության որոշումը կայացնելուց առաջ է տեղի ունեցել, թե այդ ովքե՞ր են եղել մեր ոլորտի ներկայացուցիչները, ես չգիտեմ: Եթե համարձակություն ունեն, թող ասեն՝ մենք ենք առաջարկել նման որոշում, թող կանգնեն` հիմնավորեն: Մենք պարտվեցինք, գնացե՛ք, չարախնդացեք»,- ասաց Սամսոն Ստեփանյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կառույցի ծառայողները որևէ մասնակցություն չեն ունեցել վերոնշյալ միջոցառմանն ու պահանջում է այսուհետև զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելու և տարածելու գործելաոճից:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ հայտարարվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը գնալու է խորհրդարան ցուցակի առաջին 7 հոգուց կազմված խմբակցությամբ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:
2021թ․ հուլիսի 22-ին, ժամը 15:15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Հուլիսի 22-ին տեղի իշխանությունները տեղեկացրել էին 33 զոհերի մասին:
«Նա հիմա միլիարդներ է լցնում այս ծրագրի մեջ և վախենում է, որ կարող է մի բան այնպես չգնա, և այդ ամենը կորցնի։ Ես էլ իր փոխարեն լինեի՝ կվախենայի։ Պատմությունը և իրադարձությունների ընթացքը փոփոխական են, դրանք դինամիկ են, 1994 թվականին էլ մենք վստահ էինք, որ այդպես էլ միշտ մնալու է, սակայն փոխվեց, այս ամենը Ալիևը շատ լավ գիտակցում է։ Դրա համար Ալիևը փորձում է հնարավորինս կռնատել Հայաստանը, որպեսզի ապագայում ի վիճակի չլինի վերականգնվել, և այս ամենն անում է Նիկոլ Փաշինյանի և նրա ոհմակի լայնածավալ աջակցությամբ»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։
Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 13 հայ ռազմագերիների դատավարությունը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչները ստուգում են իրականացրել «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ):
Չնայած Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նախօրեին 6-ական տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերիներին, այդուհանդերձ, գերիների վերադարձի հարցով զբաղվող, գնդապետ Բորիս Ավագյանը վստահեցնում է՝ Ադրբեջանը բեմադրված դատավարություն է իրականացնում, իսկ կայացրած վճիռն արժեք չունի.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիային վերաբերող տարբեր թեմաներով հայտարարություններ է արել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լուսանկարի անձանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գերատեսչության ստեղծման 28-ամյակի առիթով:
Օլիմպիական կրակի փոխանցավազքի վերջին փուլը Ճապոնիայի մայրաքաղաքային պրեֆեկտուրայում ավարտվեց հուլիսի 23-ին՝ Խաղերի պաշտոնական բացման նախաշեմին:
Հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՏՄՊՀ–ից։
ԱՄՆ-ում հրշեջները շարունակում են պայքարը բնական հրդեհների դեմ երկրի արեւմուտքում, որտեղ կրակով է բռնված գրեթե 600 հազար հեկտար տարածք:
Այն տեղեկատվությունը, թե «Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը, ճիշտ չէ եւ իրենից «սուտ քարոզչություն» է ներկայացնում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր բացահայտելու մասին: