Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Չինաստանն է
Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են հավաքական թիմերի և առանձին մարզիկների պայքարը և արդեն իսկ կան առաջին մեդալները: Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում այժմ առաջատարը Չինաստանն է 2 ոսկե, 1 բրոնզե մեդալով (ընդհանուր` 3): Երկրորդը Ճապոնիան է` 1 ոսկե, 1 արծաթե մեդալով (ընդհանուր` 2) և եռյակը եզրափակում է Իրանը մեկ ոսկե մեդալով:
Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:
Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: