Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Օլիմպիական խաղերում Ադրբեջանի ներկայացուցիչն է:
Հուլիսի 24-ին, ժամը 18։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 5 անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։
Նախահայրեր անվան տակ Հայ Առաքելական եկեղեցին նշում է հինկտակարանյան բոլոր սրբակենցաղ և արդար անձանց հիշատակը:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը դարձել է առաջին միլիարդատեր բասկետբոլիստը: Այս մասին տեղեկացնում է sportico.com կայքը:
2021 թվականի հուլիսի 19-ին, ժամը 16:50-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11:00-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ փողոցով դեպի Արցախի փողոց ուղևորվելու ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ատրճանակից իր ուղղությամբ կրակոցներ են արձակվել, այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Բլենդերով հարել բոլոր բաղադրիչները: Լցնել բաժակները և մատուցել:
Նա և վիճաբանության մյուս երեք մասնակիցները բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
«Ֆորեսթ Գամփ» ֆիլմի աստղ, դերասան Թոմ Հենքսը որոշել է վաճառել 1992 թվականի արտադրության Airstream 34 Excella տուն-մեքենան, որը Հենքսին է պատկանել վերջին 24 տարում։ Նա այդ տուն-մեքենայով հասցրել է ճամփորդել գրեթե ամբողջ Միացյալ Նահանգներով։
NASA-ն SpaceX ընկերությանն է վստահել 2024 թվականին Յուպիտեր մոլորակի Եվրոպա արբանյակի ուղեծիր Europa Clipper զոնդը հասցնելու գործը:
Եկամուտների ակնկալվող ավելացմանը համահունչ կառավարության միջին ժամկետ ծախսերի ծրագիրը նախատեսում է նաև բյուջետային ծախսերի աճ։ Բայց դրանք կլինեն ավելի չափավոր։ Վերջին 2 տարիներին կառավարությունն այնքան պարտքեր է վերցրել, որ բյուջեի դեֆիցիտը չափից դուրս ուռել է։ Հիմա ստիպված է սահմանափակել ծախսերը՝ դեֆիցիտի մակարդակը նվազեցնելու համար։
Հնդկաստանը մտադիր է սեպտեմբերից սկսել կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումը, երբ պատվաստանյութ արտադրող մի քանի ընկերություն կստանան համապատասխան թույլտվություն:
Հաճախ, երբ մշտապես մեղքեր գործելով ներում ենք ստանում Աստծուց, շարունակում ենք քայլել նույն սխալ ճանապարհով: Կրկին գործում ենք նույն մեղքը և կամ դասեր չքաղելով հայտնվում նույն իրավիճակներում:
Հուլիսի լույս 15-ի գիշերը Արտաշատի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս հանցագործության դեպքեր են կանխել։
«Բնական է, որ սահմաններում առկա իրավիճակի պայմաններում Ադրբեջանը փորձում է հետախուզական ակտիվ աշխատանք տանել, ինչը դրսևորվում է նաև ԱԹՍ-ների միջոցով: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի ակտիվացմանը, ապա այդ ակտիվացումը կարող էր լինել Սյունիքի հատվածում, Երասխում, այսինքն՝ փաստվում է, որ կա խնդիր այն գործընթացում, որը սկիզբ էր առել նոյեմբերի 9-ից հետո, և Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումները՝ իր համար նախընտրելի օրակարգն առաջ մղելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Արմենի մայրը՝ Մարգարիտ Քարամյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ զինկոմիսարիատից որդուն և նրա համալսարանական 2 ընկերներին առաջարկել են 1 տարի ծառայել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև որպես սպա՝ 2 տարով ծառայության անցնել Զինված ուժերում։ Հենց այդպես էլ եղավ, ռազմական համալսարանն ավարտելուց արդեն լեյտենանտ Արմեն Գրիգորյանը ծառայության անցավ Մեխակավանում (Ջաբրայիլ)։
Հայաստանում անցած վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած 2169 պատահարից 516-ը վրաերթ է, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում, 189-ը՝ մարզերում։ Վրաերթի ենթարկվածներից 53-ը մահացել են։ Այս մասին հուլիսի 16-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է մեկ անձից գնումներ կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին պատկանող ընկերությունից։
Հայաստանի կառավարությունն Արցախի կառավարությանը հատկացրել է 5 միլիարդ 864 միլիոն դրամ՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների հունիս ամսվա կենսաթոշակների վճարման համար։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ` 2021թ. հուլիսի 23-ին անմիջապես ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն։
«Իմ կարծիքով, օրինակ, Եվրամիությունից այդ գումարը, որ պետք է ստանանք, կարելի էր այդ միջոցներով խոպան գնացող, արտերկրում աշխատող արհեստավորներին, բանվորական ուժին ավելի բարձր աշխատավարձ ապահովել, որ նրանք ավելի շահագրգռված լինեն Հայաստան վերադառնալու համար: Ուղղակի բառերով չես կարող մարդուն ետ բերել: Պետք է լինեն որոշակի երաշխիքներ, որ նրանց համար այստեղ ավելի լավ է լինելու:
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջարդիձոր կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ավարտվեց բուհերի ընդունելության հիմնական փուլը։ Այս տարի ևս ունեինք 3 կարգի մասնագիտություններ։ Առաջինն այն մասնագիտություններն են, որոնցում կար մրցույթ (Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Ինֆորմատիկա)։ Այս մասնագիտությունների գծով ընդունվում են միայն բարձր միավորներ հավաքող դիմորդները։ Երկրորդն այն մասնագիտություններն են, որտեղ տեղերն ու դիմորդների թիվը մոտավորապես նույնն են (Մաթեմատիկա, Հոգեբանություն, Սերվիս)։ Այստեղ անհրաժեշտ է ընդամենը ստանալ դրական գնահատականներ։
Կիբեռանվտանգության ոլորտում առաջատարներից մեկը համարվող «Կասպերսկի» ընկերությունը Երևանում Հայաստանի առաջատար ընկերությունների համար առաջին անգամ անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար, որի ընթացքում ներկայացվել է նաև գործիք՝ աշխատակիցների կիբեռանվտանգային հմտությունները բարելավելու, ինչպես նաև բիզնեսը պաշտպանելու համար։
Հուլիսի 24-ին, ժամը 16։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։
Թունիսի իշխանությունները վեց ամսով երկարացրել են 2015 թվականի նոյեմբերից երկրում հայտարարված արտակարգ դրությունը:
Իրականությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելը դարձել է այս իշխանության ամենամեծ շնորհը։ Ամեն ինչ փորձում են կեղծել ու ներկայացնել այնպես, ինչպես իրենց ձեռնտու է։ Ցավն այն է, որ մեր հասարակության մեջ դեռևս կան հազարավոր մարդիկ, ովքեր հավատում են դրան։
Ըստ վարորդի՝ Դսեղի հարակից անտառից բենզասղոցով հատել էր կանգուն կաղնի և փայտանյութը տեղափոխում էր տուն։