
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը

Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել Երևանի, Սևանա լճի և հատկապես Սյունիքի ուղղությամբ: այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակից։
Առանց Սյունիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այս ողնաշարի՝ մեր պետականությունը ենթակա է ամբողջական փլուզման:
Սյունիքի հայության դիմադրողական ոգու հզորացումը,
պանթուրանական ծրագրերը ձախողելը և Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ պայքարը ամբողջ հայ երիտասարդության, բայց մասնավորապես Սյունիքի հայ երիտասարդության պարտականությունն է:
Մեր ազգային գոյամարտի այս հանգրվանում, աշխարհասփյուռ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները զոաշարժի են ենթարկում իրենց բոլոր ուժերը, մտնում են պայքարի դաշտ ու մեկնարկում «Դեպի Սյունիք» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է.
– Ներքաղաքական և միջազգային երիտասարդական հարթակների վրա քաղաքական, արտաքին հարաբերական և քարոզչական աշխատանք,
– Ազգային ոգին ամրապնդելու համար պատանեկան ճամբարների կազմակերպում,
– Սյունիքի երիտասարդության խնդիրների լուծման նվիրված ուսումնասիրությունների պատրաստում եւ խորհրդաժողովի կազմակերպում։
– Սյունիքի մեջ երիտասարդական կենտրոնների ստեղծում,
– Երիտասարդության մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված «Վերելք ծրագիրի» իրագործում։
– Սփյուռքի երիտասարդների հատուկ գործուղումներ:
Կոչ ենք ուղղում հանձնառու երիտասարդությանը մասնակից դառնալ մեր աշխատանքներին և ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»: