Շենգավիթ վաղ բրոնզեդարյան հնավայր- հուշարձանում 2021-ի սեպտեմբերին կամ հոկտեմբերին պեղումներ կիրականացվեն: Պեղումները միտված կլինեն տաճարական համալիրի բացահայտմանը:
Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում նշեց պատգամավոր Ալեքսանդրա Լուին:
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը: Պատգամավոր Ստեֆան Շենեխն իր խոսքում նշեց, որ այսօր ելույթ է ունենում ոչ թե որպես Ադևբեջանի հարցով համազեկուցող, այլ որպես ԵԽԽՎ պատգամավոր:
«Դինամո» ՄՀԿ-ում կայացել է Հայաստանի մարզական և մարտական սամբոյի առաջնությունը:
Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորքերի մարտունակությունը մեծանում է Կովկասի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իրավիճակի նորմալացմանն ընդդիմանալու ՆԱՏՕ-ի փորձերի պատճառով, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե անձնական խնդիր ունեն, վարկի խնդիր ունեն, թող մոտենան, մի 5 հոգու հարցը կփորձենք ավելի արագ լուծել: Վախենալու ոչինչ չկա, ով որ հրատապ խնդիր է ունենում, օգնում եմ: Թող չվախենան՝ մոտենան ինձ, ես աշխատավարձի համար ոչ մեկի գործից չեմ հանում: Պետպատվերի ինչ գումար գալիս է, նույն օրը փոխանցվում է, բայց հիվանդանոցը հո մենակ պետպատվերով չի՞ աշխատում: Անցած տարի ես կորոնավիրուսի պատճառով ոչ մի պլանային հիվանդ չեմ ընդունել, բայց, միևնույն ժամանակ, ոչ աշխատավարձ եմ կրճատել, ոչ էլ աշխատող»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ թեև կա եռակողմ բանակցություններ, սակայն դրանք միմիայն մեկ հարցի շուրջ են, և դրա շրջանակում որևէ բովանդակային քննարկում, բանակցություն չի ծավալվում: Ըստ նրա, բանակցային գործընթացը ներկայումս մարտահրավերային է:
Ադրբեջանի զինվորական դատախազության կողմից իրականացվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավելի քան 2 հազար 889 զոհված անձանց դիերի նույնականացում։ Այդ երկրի զինդատախազությունը հայտնել է, որ 1481 զոհվածի նույնականացումը կատարվել է բացառապես հատուկ փորձաքննությունների, ներառյալ` ԴՆԹ անալիզների օգնությամբ։
Չեխիայի առաջին փոխվարչապետ և Ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը, ով ժամանակավորապես կատարում է Արտաքին գործերի նախարարի պարտականությունները, կհրավիրի երկրում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զմեևսկիին՝ բողոքի նոտա հայտնելու՝ ՌԴ-ից չեխ դիվանագետներին արտաքսելու պատճառով:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ դեսպանին բողոքի նոտա կներկայացվի Ռուսաստանում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի արտաքսման պատճառով:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի ղեկավարությունը որոշում է կայացերլ «Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո» ակումբների վերաբերյալ, որոնք որոշել են մասնակցել Սուպերլիգային:
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր տելեգրամյան ալիքում գրել է։
Մեր տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանին սևացնելու գործին լծված անձանց շրջանակն իշխանությունը լայնացրել է. հիմա Գասպարյանի դեմ պատվերով կաշխատեն ոչ միայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, այլ նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Մադրիդի «Ռեալի» նախագահ և Եվրոպայի Սուպերլիգայի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է նոր նախագծի անդամ դառնալու՝ մադրիդյան ակումբի որոշման մասին:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը ապրիլի 19-ին և 20-ին չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Արարարտի մարզի Հայանիստ համայնքի դպրոցը, բուժամբուլատորիան և մի շարք բնակիչների տներ ապրիլի 10-ի ուժեղ քամուց տուժել են, որոշները վթարային են դարձել:
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ ողջունել է նախորդ տարվա տարվա նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հրադադարի եռակողմ համաձայնությունը: Բուրիչն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն է:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է եվրոպական 12 ակումբների կողմից Սուպերլիգայի ստեղծման մասին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ հարցի քվեարկությանը: Ինստագրամի իր էջում Պարամոնովը նշել է, որ ռուսական պատվիրակությունը փորձում է հասկանալ քվեարկության տեխնիկական անսարքությունների պատճառները։ Պատգամավորը սոցցանցի էջում պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին՝ նշել է, որ այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել։
ԼՀԿ Երիտասարդական միության քարտուղար, Հրանտ Սարկիսովը իր ֆեյսբուքյան էջում գրում է։
«Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող են թշնամիներով շրջապատված երկրում 5 տարին մեկ մարդուն կանչել բանակ ու ասել՝ 3 ամիս ծառայի՝ գնա, սա նշանակում է, որ մենք Հայաստանը սկուտեղի վրա տալիս ենք թշնամուն։ Փաշինյանի հայտարարությունը միայն սա է նշանակում։ Ես դիտավորյալ նշեցի, որ եթե մենք ունենանք 50-60 հազարանոց բանակ, պայմանագրայիններ և այլն, այդ դեպքում կարող ենք գնալ նման քայլի։ Հիմա մենք դա չունենք, ուստի խոսել նման բաներից՝ իմաստ չունի։
Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն:
Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը քննադատել է Սուպերլիգայի ստեղծումը:
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով նոր ավտոբուսների ձեռքբերմանը, ասաց, որ այս շաբաթ լավ լուր կունենանք:
«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտեց Օ․Գասպարյանը:
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կարող է Իտալիայում գործարկվել այս տարվա նոյեմբերին: Այդ մասին Տոմսկում լրագրողներին հայտնել է Անտոնիո Ֆալիկոն՝ իտալական «Ինտեզա բանկ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, որը մասնակցում է արտադրության գործարկման ֆինանսավորմանը:
Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանավորվեցինք խոսել ֆիլմի մեջ տեղ գտած իրականի և ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանության և իրական իշխանության մասին: Ու ոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին… ես ունեմ հարցեր, մենք բոլորս ունենք հարցեր…
Հայտնի բարերար և գործարար Հրանտ Վարդանյանի անվան Մասիս քաղաքում գտնվող փողոցը, որի շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականի փետրվարին, ամբողջովին հիմնանորոգվել է Միքայել և Կարեն Վարդանյանների միջոցներով: 3,2 կմ երկարությամբ փողոցը հիմնովին քանդվել և նորն է կառուցվել: Փոխարինվել են փողոցի տակով անցնող բոլոր ջրագծերը: Կառուցվել է ջրահեռացման նոր ցանց: Փողոցն ասֆալտապատվել է որակյալ նյութերով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փաշինյանը մտադիր է գաղտնի այց կատարել Սյունիք և փորձել տեղում փոխել հանրային տրամադրությունը, որն ակնհայտ իշխանությունների դեմ է։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատմել է, թե ինչպես է ազդել «Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտի վրա՝ Սուպերլիգային միանալու հարցում:
Ռուսական պատվիրակության պարզաբանումները, թե տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել քվեարկության ընթացքում, ուշագրավ ասոցիացիաներ են առաջացնում: 2019 թվականի հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում քվեարկության էր դրվել Ռուսաստանի համար կարևոր բանաձև՝ Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությանը Վեհաժողով վերադարձնելու վերաբերյալ, որին Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը «դեմ» էր քվեարկել, ապա արդարացել նույն պատճառաբանությամբ՝ «դեմ» քվեարկությունը տեխնիկական խնդրի հետևանք է եղել: