
«ՖԻՖԱ-ն հավանություն չի տալիս Սուպերլիգայի ստեղծմանը: Մենք պետք է պաշտպանենք եվրոպական ֆուտբոլային մոդելը». Ինֆանտինո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է եվրոպական 12 ակումբների կողմից Սուպերլիգայի ստեղծման մասին:
«ՖԻՖԱ-ում մենք կարող ենք կտրականապես մերժել Սուպերլիգայի ստեղծումը, որը փակ կազմակերպություն է, որը կտրվում է ներկայիս ինստիտուտներից, լիգաներից, ասոցիացիաներից, ՈՒԵՖԱ-ից, ՖԻՖԱ-ից: Նա համակարգից դուրս է: Ես լիովին աջակցում եմ եվրոպական ֆուտբոլին, ՈւԵՖԱ-ին, ասոցիացիաներին:
Մարդիկ պետք է մտածեն ոչ միայն բաժնետերերի, այլ նաև այլ մարդկանց, երկրպագուների մասին: Մենք պետք է պաշտպանենք եվրոպական ֆուտբոլային մոդելը, ազգային հավաքականները: Եթե ինչ-որ մեկը որոշում է գնալ իր ճանապարհով, ապա նա պետք է պատասխան տա դրա համար: Սա նշանակում է, որ կա՛մ դու ես, կա՛մ դրսում ես, այլ տարբերակ չկա:
Նայեք եվրոպական ֆուտբոլին: Ես այս համակարգի արտադրանքն եմ: Երբ Շվեյցարիայում խաղում էինք փոքր լիգայում, երկար ճանապարհ ունեինք դեպի վերև: Հենց սա է կապում ֆուտբոլը:
Ես 16 տարի աշխատել եմ ՈւԵՖԱ-ում, քրտնաջան աշխատել եմ պաշտպանել սկզբունքներն ու արժեքները, եվրոպական ֆուտբոլի այն մոդելը, որն ապացուցել է, որ հաջող է»,- ասել է Ինֆանտինոն:
Սիրարփի Աղաբաբյան