Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգերը, երկրպագուներին է ներկայացրել «Արաքս» երգի հոլովակը, որն արդեն համացանցում է:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Դարբաս գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Ջավադյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Հովհաննիսյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գոռ Քրիստափորյանը, իսկ «պարանոցի աջ կեսի դրսային մակերեսի այրվածք 1-ին աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Դարբաս գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Ջավադյանը:
Իրանի իշխանությունները որոշել են այն մարդու ինքնությունը, որը վթար է կազմակերպել Նաթանզի ատոմային օբյեկտում: Ապրիլի 12-ին այդ մասին տեղեկացրել է Nournews գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկատվության (հետախուզության) նախարարության մի աղբյուր։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է:
Հարավային Ամերիկայում «Բարսելոնայի» սկաուտության վարչության նախկին ղեկավար, Նեյմարի նախկին գործակալ Անդրե Կյուրին գնահատել է ՊՍԺ-ի հարձակվողի կատալոնական ակումբ վերադառնալու հավանականությունը:
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ռուսաստանցի տիեզերագնացներն իրենց հայրենակիցներին շնորհավորել են Յուրի Գագարինի՝ ուղեծիր թռիչքի 60-ամյակի կապակցությամբ:
Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ ապրիլի 13-ից Ժորժիկ Սերոբյանն ազատվում է Գյումրու մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնից։ Նույն որոշմամբ լուծվում է նրա հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։
«Այս պահին հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը, որ մենք, 15 տարի է՝ խորհրդարանում ենք և եղել ենք երկրորդ ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու իշխանության, Գագիկ Ծառուկյանը պետք է լինի երկրի ղեկավար»,- նման հայտարարություն է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր, խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նախագահ Միքայել Մելքումյանը։
«Գինը ոչ ես եմ որոշում, ոչ էլ ես եմ կարգավորում: Դա կախված է շուկայից: Հավկիթի գնի բարձրացման պատճառներից մեկն այն է, որ արտաքին շուկայում անընդհատ թանկացում է գնում: Անկայուն գներ են՝ հատկապես կերի, բենզինի շուկայում: Այդպես է նաև դոլարի դեպքում: Տեսեք, դոլարը 540-ով վերցրել եմ, որ կեր առնեմ, միանգամից իջավ 530: Ինչպե՞ս կարելի է այսպես: Այսինքն, այսպես բիզնես անողը տուժում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Թռիչքից առաջ ռոտորի վերջին փորձարկումն ավարտվել է ժամանակից շուտ՝ դիտակոմետր ժամանակացույցի անջատման պատճառով: «Դա տեղի է ունեցել բորտ համակարգիչը նախաթռիչքային ռեժիմից թռիչքային ռեժիմի անցնելու փորձի ժամանակ»,- ասվում է ՆԱՍԱ-ի հայտարարության մեջ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ հիմնադիր Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ Վահե Դավթյանն է:
Կոնվերս Բանկում Գարնանային տոները շարունակվում են: Բանկը՝ առեւտրի ոլորտի իր գործընկեր Hermitage վաճառասրահի հետ գործակցության շրջանակում, հանդես է գալիս նոր անակնկալով: Կոնվերս բանկի Մաստերքարդ կին քարտապանները՝ կատարելով անկանխիկ գնումներ Hermitage –ի՝ Երեւանում, Ստեփանակերտում ու մարզերում գտնվող 11 վաճառասրահներում, ինչպես նաեւ առցանց, կօգտվեն 10 տոկոս քեշբեքի հնարավորությունից: Բանկի հաճախորդ չհանդիսացող կանայք, ցանկության դեպքում, կարող են ստանալ […]
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև վերջինիս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես կգա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի Հայկավան գյուղի բնակիչ Արամ Սարգսյանը, ով ունի 4 անչափահաս երեխա՝ պատերազմից հետո տեղափոխվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաք, սակայն չի կարողանում աշխատանք գտնել, ունեն հագուստի և սննդի կարիք:
Թվում է, որ Samsung-ն այնքան վստահ է Android-ի համար իր One UI ամպային ծառայության որակով, որ որոշել է այն ցույց տալ iPhone-ի տերերին: Այդ նպատակով ընկերությունը թողարկեց iTest վեբ հավելվածը, որն արտոնյալ ինտերֆեյսը բերում է iOS:
«Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Ապրիլի 7-ին Արմավիրի մարզի Շահումյան գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ժամը 1.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով ու գլխի վնասվածքով 26-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Շուշիի մոտակայքում ադրբեջանցի սակրավորների «հայտնաբերած» և որպես «Իսկանդերի» հրթիռի բեկոր ներկայացրած զինամթերքի մասին։
Ադրբեջանում մնացած հայ գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարց է. այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և հավելել. «Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց»։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար անհրաժեշտ ու հրատապ քայլերի մասին, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ այդ ուղղությամբ քայլեր չեն արվում, որի պատճառը մեկն է՝ դրանք այս իշխանության համար պարզապես անհրաժեշտություն չեն։
Կառավարության 11 ներկայացուցիչ դիմում է ներկայացրել, որ դադարեցնի իր անդամակցությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին: Սա այս ամսվա մեջ արդեն երկրորդ հարվածն է Մայր բուհին: Ապրիլի 1-ին էլ կառավարության ներկայացուցիչների և 2 դասախոսների բացակայության պատճառով տապալվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր բուհի 2019-20 ուստարվա հաշվետվությունը և զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը, ինչպես նաև կայացվեր որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության վերաբերյալ: Արդյոք կապ կա՞ այս երկու դեպքերի միջև, և ի՞նչ նպատակ են հետապնդում:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 11-ին բաժին է ներկայացել 33-ամյա Արայիկ Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հարավային Ամերիկայում «Բարսելոնայի» սկաուտության վարչության նախկին ղեկավար Անդրե Կյուրին ասել է, որ «Ռեալի» վինգեր Վինիսիուսը, հնարավոր է, հայտնվեր կատալոնական ակումբում:
Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ վայր է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորությունները։
Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն ապրիլի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգով:
Երկրում տնտեսական անկման մասին խոսում են մասնագետներն ու թվերը՝ գնաճ, եկամուտների կրճատում, դրամի արժեզրկում, փախչում է կապիտալը, իսկ ներդրումների մասին միայն լսում ենք։ Ելույթներ՝ ներդրումների ներգրավման մասին, պարզապես խոսքեր, ուրիշ ոչինչ:
Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է։