Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք զբաղվում են ապօրինի թմրաշրջանառությամբ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 28-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Նաև հաղորդվում է, որ այդ 5 տոկոսանոց անկումը բացառություն է 2011-2020թթ. ընթացքում Անկարայի գրանցած 77 տոկոս աճի պայմաններում: Հիշեցվում է, որ օրինակ 2010թ․ Թուրքիայի ռազմական ծախսերը կազմում էին շուրջ 11 մլրդ դոլար:
Աստղագետները լուսանկարել են AG Carinae կոչվող աստղը: Լուսանկարն արվել է Հաբլ տիեզերական աստղադիտակը դեպի տիեզերք բաց թողնելու 31-ամյակի կապակցությամբ: Հազվագյուտ լուսանկարը հրապարակվել է աստղադիտարանի կայքում՝ նվիրված աստղադիտակի աշխատանքին:
Նրա ծնողները Էկվադորից ԱՄՆ են տեղափոխվել 13 տարի առաջ: Մարտին ԱՄՆիշխանությունները երեխային վերամիավորեցին մոր և հոր հետ` հաստատելով, որ վերջիններսնրա օրինական խնամակալներն են: Հոր՝ Կառլոս Լոզադայի խոսքով, որդու հետ լինելուերջանկությունն այլևս հավերժ է։
Կորոնավիրուսի նոր հիմնամանրէներ են հայտնաբերվել Ռուսաստանի 54 տարածաշրջաններում: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ապրիլի 27-ին հանդես գալով ՌԴ Դաշնային ժողովին առընթեր ՌԴ օրենսդիրների խորհրդի նիստում։
«Ադրբեջանի ռազմական ուժերը գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերից 50 մետր հեռավորության վրա, այսինքն՝ դա ոտքի ճանապարհ է, մարդիկ խանութ են գնում 50 մետր հեռավորության վրա, իսկ այստեղ զինված, ագրեսիվ Ադրբեջանի ռազմական ուժերն են կանգնած: Ներքին Խնձորեսկում պատշգամբից երևում են իրենց վրանները, հրաձիգներով զինվորները, և ցանկացած ժամանակ, ցանկացած պահի, երբ Բաքվից հրահանգը կգա, կսկսեն գյուղերով առևանգել, այսինքն՝ կմտնեն գյուղ, կհավաքեն կտանեն, և ոչ ոք ոչինչ չի անելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն անգամ փորձում եմ անտեսել տխեղծ տեսակին, բայց չի լինում։
Մասնագիտական ու քաղաքական տարբեր շրջանակներից, սակայն, վստահեցնում են՝ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների ստանձնումը հակաօրինական է։ Ի դեպ, մինչև իշխանություն ստանձնելը ինքը՝ Փաշինյանը, հենց այս տեսակետին է եղել․ 2018 թ․, ճակատագրի հեգնանքով՝ կրկին ապրիլի 25-ին, նա այս մասին հայտարարել է հանրահավաքի ժամանակ։
Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքի բնակիչների 80 տոկոսը վերադարձել է գյուղ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մխիթարաշենի համայնքի ղեկավար Մխիթար Առստամյանը:
Բալթյան երկրների դեսպանները, ինչպես նաև Սլովակիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ապրիլի 28-ին կանչվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել իր և Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ Կրեմլի տարածած պաշտոնական հաղոդրագրության, Փաշինյանը տեղեկացրել է արտահերթ ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումների մասին։ Այսինքն՝ մինչև իր հրաժարականը՝ Կրեմլն ասել է Փաշինյանին՝ ստանձնել ես պարտավորություն, դե գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Կիվիրյանը։
Այս օրերին Մոսկվա և Դուշանբե այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ:
Վրաստանի խորհրդարանի անդամները 86 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի ղեկավար են ընտրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Կախա Կուճավային։ Այդ պաշտոնի համար միակ թեկնածուն հենց Կուճավան էր, որը ստացել է իր կուսակիցների, ինչպես նաև որոշ ընդդիմադիրների աջակցությունը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Ապրիլի 5-7-ը ՀՀ պատվիրակությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի տարբեր հարցեր, այդ թվում՝ 2020թ․ դեկտեմբերին և 2021թ․ հունվարին ծագած, հայկական մի շարք գինիների անվանումների հետ կապված խնդիրները:
Դանիել Իոանիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ազգային ժողովում այսօր շրջանառվել է Քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների փոփոխման ու լրացման նախագիծը, որը կքննարկվի ու կքվեարկվի վաղը (հղումները՝ ստորև):
Բնակարանային գողություն Էջմիածնում․ Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը։
Ռուսաստանը եւ Ավստրիան բանակցություններ են վարում երկրների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման շուրջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած սկանդալային խոսքերին, գագաթնաժողով անցկացնելու գաղափարը Ռուսաստանում դրական է ընդունվել: Այդ մասին Լավրովը նշել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ուրեմն մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ որ շինծու գործով:
«Էդմոն Մարուքյանը կուսակցության ղեկավար է, ինքն էլ մասնագիտությամբ իրավաբան է, և ոչ ոք չէր խանգարում, որ ինքը ժամանակին այդ խնդիրը տեսներ և բարձրաձայներ։ Բայց քանի որ նա, ինչպես այն ժամանակ, այնպես էլ՝ այժմ, սպասարկում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը, այսինքն՝ նրա դաշնակիցն է, նրա թիմակիցն է, նա փորձում է բոլոր իրադարձությունները ներկայացնել Նիկոլ Փաշինյանի շահերի լույսի ներքո։ Դա եղել է և՛ 2018 թվականին, և՛ հիմա էլ փորձում է այս կոնկրետ իրավական խնդրից շեղել հանրության ուշադրությունը, ինչն ավելորդ, անիմաստ ջանքեր է, որովհետև այդ խնդիրը գոյություն ունի։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերը, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումները:
Հայերի, ասորիների, սիրիացիների, եզդիների, քաղդեացիների աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Թուրքիայում Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն անելու համար Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ հետաքննություն է սկսել:
ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսի աշխատակազմը ձեռնամուխ է եղել երկրի ներքին քաղաքական գործընթացների վրա օտարերկրյա գաղտնի ազդեցության դեմ պայքարի կենտրոնի ստեղծմանը: Ապրիլի 26-ին այդ մասին հայտնել է Politico թերթը:
Ֆրանսիայի Վալ դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան, որով կոչ է անում Ֆրանսիային պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Այդ մասին ֆրանսիացի պատգամավորը գրել է ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով բանաձևի նախագիծը:
Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գարնանը:
Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու «ցեղասպանություն» եզրույթի բազմակի կիրառումն ԱՄՆ աշխարհաքաղաքական «մուտքը» կամ դրա փորձն էր հարավկովկասյան տարածաշրջան, որը Հայաստանի համար լի է մի շարք բացասական, դրական, ինչպես նաև՝ անկանխատեսելի աշխարհաքաղաքական հետևանքներով:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ապրիլի 27-ին ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: