«Այս շաբաթվա մեջ, կարծում եմ, նաև լավ լուր կունենանք». Հայկ Մարության
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով նոր ավտոբուսների ձեռքբերմանը, ասաց, որ այս շաբաթ լավ լուր կունենանք:
«Այս պահին մոտ 35 ավտոբուս է երթևեկում նոր գծերում, 3 գծի մասին է խոսքը: Մինչև մայիսի 4-5-ը խոսք են տվել ոլորտի պատասխանատուները, որ արդեն 4-րդ մեր գիծը կգործարկվի, շարունակական է լինելու: Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթվա մեջ, կարծում եմ, նաև լավ լուր կունենանք, ևս մեծ խմբաքանակ ավտոբուսների գնման, արդեն ավելի մեծ չափերի և, բնականաբար, շատ ավելի մեծ տարածք կարող ենք ծածկել՝ որակյալ սերվիսով ապահովելով»,- ասաց Մարությանը:
Նա նշեց, որ ավտոբուսները համալրված կլինեն ներառական ֆունկցիաներով: