Օնիկ Գասպարյանի դեմ նոր արշավ է նախապատրաստվում

ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) գրասենյակն այսօր հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ:

ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը,  պահանջում էր հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո իր ունեցած ելույթն ամբողջությամբ։

Օնիկ Գասպարյանն 168.am-ի հետ զրույցում նաև հավելել էր. «Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:

168.amի տեղեկություններով, իշխանությունը չի բավարարվելու միայն այս ձայնագրության հրապարակմամբ։

Օնիկ Գասպարյանի դեմ իշխանությունները նոր արշավ են նախապատրաստում, որոնք կներկայացվեն՝ որպես գաղտնազերծումներ։

Մեր տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանին սևացնելու գործին լծված անձանց շրջանակն իշխանությունը լայնացրել է. հիմա Գասպարյանի դեմ պատվերով կաշխատեն ոչ միայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, այլ նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Տեսանյութեր

Լրահոս