Չինաստանը պլանավորում է սկսել եւս մեկ տիեզերակայանի շինարարությունը երկրի մայրցամաքային մասում, որը կգտնվի Չժեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի Սյանշանի գավառում:
Սենտ Վինսենտի եւ Գրենադինների ղեկավարությունն սկսել է տարահանել կղզի պետության մի շարք շրջանների բնակիչներին, որոնք բնակվում են արթնացած Սուֆրիեր հրաբխի անմիջական մերձակայքում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջիւմ գրել է:
Կորպորատիվ դոքսինգը լուրջ սպառնալիք է դառնում բիզնեսի համար. 2021 թվականի փետրվարին «Կասպերսկի» ընկերությունը 1646 BEC-գրոհ Է հայտնաբերել ամբողջ աշխարհում։ Այդ գրոհների ժամանակ չարագործները նամակագրական կապի մեջ են ընկերության աշխատակիցների հետ՝ նրանցից մեկի անվան տակ։ Դա կորպորատիվ դոքսինգի մեթոդներից մեկն է, որը կազմակերպության և դրա աշխատակիցների մասին առանց նրանց իմացության և համաձայնության, վնասելու կամ շահույթ ստանալու համար իրականացվող տվյալների հավաքագրման գործընթացն է։
Ապրիլի 3-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 38-ամյա մի տղամարդ։ Նրան դանակահարել էին:
Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են դեռևս առավոտյան ժամը 11:00-ից փակ պահած ՊՆ շենքի շրջափակումը։
Ինքնաթիռում եղել է միայն Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը:
Իրանագետի խոսքով՝ Հայաստանի ապագայի հետ կապված ցանկացած ծրագիր ենթադրում է առաջին քայլ, որը գործող իշխանությունների հեռանալն է. «Որևէ մեկը, որը կգա և կասի՝ ես ունեմ Հայաստանի ապագայի այս տեսլականը, որը պետք է իրականացնի այս իշխանությունը, խաբած կլինի մեզ, ինքն իրեն, որովհետև երկնքի կապույտ լինելու մեջ համոզվելու համար պարտադիր չէր շուրջերկրյա ճամփորդություն կատարել: Այս իշխանություններն այս եռամյա շրջանում ցույց են տվել, որ ոչ միայն ունակ չեն հաջողություններ գրանցելու, այլ նաև ունակ են խոշոր պարտություն գրանցելու, որքան էլ դա պարադոքսալ թվա»:
«Դժվարությամբ, սակայն կարողանում ենք ներկրած մեքենաները վաճառել: Գնորդները տեղացիներն են, ինչպես նաև ղազախները, ովքեր 2021թ. փետրվարի կեսից սկսել են մեքենաներ գնել: Հեշտությամբ կարողանում են գնել և տանել, խնդիր չի լինում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրողներից Զոհրաբ Իգիթյանը:
Պատերազմի դաշտում Մխիթարի հետ թեժ մարտերի մեջ էր նաև հերոս ընկերը՝ Հայկ Սահակյանը։ Ընկերները շտապել էին օգնել զինակցին, փրկել էին նրա կյանքը՝ չխնայելով իրենցը։
«Տնտեսվարող սուբյեկտներին ենթարկում են հարկային տեռորի, եթե խոսեք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, կտեսնեք, թե ի՞նչ խայտառակ վերահսկողական գործիքներ է կիրառում Պետական եկամուտների կոմիտեն՝ տեռորի են ենթարկում, ստիպում վճարել տուգանքները, և այլն, իսկ դա հանգեցնում է նրան, որ շատ տնտեսվարողներ փակվում են, և այսօր տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված անկումը պայմանավորված է նրանով, որ տնտեսական գործունեություն իրականացնողներ են փակվել»,- ասաց Կառլեն Խաչատրյանը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել:
Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևանից ուղևորվել է Բաքու, որտեղ նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևի հետ:
«Հայաստանում իրանական լոլիկը բերում և բավականին մատչելի՝ շուրջ 400 դրամով վաճառում են, ու մենք չենք կարողանում մրցել նրանց հետ: Մեր ֆերմերներն ասում են՝ եթե 400 դրամով վաճառենք, այդ դեպքում գազի փողն ինչպե՞ս ենք վճարելու: Դրա համար կա՛մ պետք է մաքսատուրքերը բարձրացնեն, կա՛մ էլ գազի գինն էժանացնեն, որ ջերմոցները չփակվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ջերմոցային ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը:
Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճ է արձանագրվում վերջին մի քանի օրվա ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածաշրջան այցի շրջանակում անձամբ է համոզվել Դոնբասում իրավիճակի սրման մեջ:
Ստեփանակերտյան հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ»-ը սկիզբ դրեց Կովկասում խոշոր փոփոխությունների, մեզ համար` պատմական աղետի։
Քավորը, ինչպես կենացներում են ասում, սրբություն է, կենացն էլ՝ հոտընկայս խմվողներից է։ Ընդհանուր առմամբ Հայ Առաքելական եկեղեցու ու, ըստ ամենայնի, նաև քրիստոնեության հետ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանը՝ որպես ծիսական հավատացյալ, լավ է սերտել հատկապես քավորին վերաբերող դասը և ըստ արժանվույն է գնահատում քավորներից հատկապես սեփականին․ նրա կնքահայրն այլևս ամբողջ Տավուշի մարզպետ է։ Կեցցե Նիկոլ Փաշինյանը։ Եվ յուր քավորը, բնականաբար։
Ապրիլի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի 51-ամյա բնակիչը անասնագոմում մեծ քանակությամբ թմրանյութ է պահում և այդ պահին էլ զբաղված է թմրամիջոց պատրաստելով:
«Մեզ մոտ եկել էր ինչ-որ փոխնախարար ու մի կալավանցի Ռոբերտ։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց Ռոբերտին այս կողմից խռիկ ես տալիս, էն մյուս կողմից մտնում է։ Դե, ինքը գյուղացի տղա է, եկել է այստեղ մարդկանց խնդիրներին ծանոթանալու, ինչ-որ խորհուրդներ տալու, ցանկացած տուն մտնում է՝ ամեն մեկին ինչ-որ բանով օգտակար լինելու համար»,- հավելեց նա։
Մարտի վերջի դրությամբ Մեծ Բրիտանիայում AstraZeneca դեղագործական ընկերության մշակած հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստվելուց հետո գրանցվել է հազվադեպ հանդիպող թրոմբի 79 դեպք, որի հետևանքով մահացել է 19 անձ:
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ դրական է համարում այցերի ձևաչափում երկու երկրների ղեկավարների քննարկումները, քանի որ կորոնավիրուսային համավարակը փոխել է միջազգային հարաբերությունների բնույթը, դրանք տեղափոխելով հեռախոսային մակերեսային քննարկումների դաշտ:
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Բերդ քաղաքի Քարաշեն փողոցի տներից մեկում վիճաբանություն է։
Խնդրում եմ առանց խորամուխ լինելու չհարցնել` « … բա հարկային մուտքերն ինչպե՞ս ապահովենք…», «այսինչ երկրի մոդելը, այնինչ մոդելը…», «… Բա ԵԱՏՄ-ի կարգավորումները…», «Բա IMF-ը, բա Համաշխարհային բանկը, բա Fitch-ն ու Moodis-ը», «…բա ինչո՞ւ մինչև հիմա…», «…բա ձեր ժամանակ…», «ֆրանսիացի Լորենը…», «Ֆրիդմանն ու Շտիգլիցը…», և այլն, կամ նմանատիպ հերթապահ, մաշված, անարդյունավետ և շատ հաճախ անհիմն հարցադրումներ :
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամմեդ ալ-Սաբահի հետ հանդիպմանը խոսել է նաև տարածաշրջանում Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին:
Ով այսօր ասում է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ինչ է տալու, վաղը պետք է ասի, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, որովհետև դա տրամաբանական շարունակությունն է։ Այսինքն՝ մենք ընկնում ենք թուրքական քարոզչության տիրույթ՝ ասելով, թե այսօր մեզ Ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տալու, մինչդեռ սփյուռքը տասնամյակներով սրա համար պայքարում է, և սա է սփյուռքը հայկական պահում, սա կարևոր առանցքներից մեկն է։
Վրաստանում ապրիլի 7-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 687 նոր դեպք: