NASA-ի Ingenuity անօդաչու ուղղաթիռը հաջողությամբ առաջին փորձնական թռիչքն է կատարել Մարսի վրա: Այդ մասին վկայում է NASA-ի կայքով իրականացվող հեռարձակումը։
Փաշինյանն ուժեղացված թիկնազորով Կապանում է։
Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը «նյարդայնացած» է այն լուրերից, թե Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն առաջինն է ցանկացել բաժանվել իրենից, գրում է Page Six-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Եթե ավանդական նյարդային ինտերֆեյսները պահանջում են լարային կապ, ապա BrainGate կոնսորցիումի նոր համակարգը, ինչպես Իլոն Մասկի Neuralink-ը, վերացնում է լարերը հօգուտ փոքր հաղորդիչների, որոնք կցված են գլխին: Միևնույն ժամանակ, պարզվեց, որ պատասխանի ճշգրտությունը նույնիսկ ավելի բարձր է, քան համակարգի լարային տարբերակը (երկու դեպքում էլ՝ 91%-ից բարձր):
Ընտրությունը լավ կյանքի մասին խոստումների տոնավաճառ է։ Հաղթում են նրանք, ում խոստումներն ամենահամոզիչն են թվում։ Հասարակությունների որակը, սակայն, որոշվում է ոչ թե այս կամ այն խոստմանը կուրորեն հավատալու, այլ որևէ խոստում վերլուծելու, դրա շուրջ մտածելու, նախկինում տրված, բայց չիրագործած խոստումների հետ համեմատելու, իրականության հետ համադրելու ու ըստ այդմ որոշում կայացնելու կարողությամբ։
Մեծ Բրիտանիայում սկսվել է Լինդա և Ուայնե Ռիկարդների հարցով դատական գործընթացը. ամուսինները կասկածվում են իրենց տանտիրոջ՝ Ջեյմս Սութերանի մահվան համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Էտալոնային մակնիշի նավթի գներն ապրիլի 20-ի սակարկությունների ընթացքում աճում են ԱՄՆ-ի դոլարի թուլանալու ֆոնին, որը նպաստում է այն ակտիվների պահանջարկի ավելացմանը, որոնք նոմինացված են դոլարներով: Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը ICE Futures լոնդոնյան բորսայում Երևանի ժամանակով ապրիլի 20-ի ժամը 09:18-ի դրությամբ բարելի դիմաց կազմել է 67,75 դոլար, ինչը 0,7 դոլարով (1,04 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի փակման պահի գնից: Ապրիլի 19-ի սակարկությունների արդյունքներով այդ պարտավորագրերը թանկացել են 0,28 դոլարով (0,4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչև 67,05 դոլար:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակչի և վերջինիս ընկերների կողմից սպանության փորձ, առևանգման փորձ և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի մեկնարկի ժամկետի մասին:
Մալդիվյան կղզիների իշխանությունները վերանայել են օտարերկրացիների մուտքի պահանջները, ապրիլի 20-ից պատվաստում ստացած ճանապարհորդները կարող են չներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքը, բայց ռուսաստանցիների վրա նոր կանոնը դեռ չի տարածվում:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին:
Ամեն անգամ, երբ աշխարհը կամ որևէ պետություն ոչ հայանպաստ որոշում է կայացնում, Հայաստանից ամենաբարձր ձայնով հնչում են դժգոհություններ ու մեղադրանքներ այն մասին, որ, ահա, կրկին քաղաքական կեղտոտ շահերը գերակայեցին համամարդկային արժեքներին ու սկզբունքներին։
«Երազում էր երեխաներին տեսնել լավ մարդ, մեծ տուն էինք երազում, ասում էինք՝ մեծ տուն առնենք, երեխաները մեծանում են, տունն էլ փոքր է․․․ Երազանքներ շատ կար, երազանքներ ունեինք, որ չիրականացան, այդպես էլ մնացին․․․»,- ասաց Ազնիվը։
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը դեմ է Սուպերլիգայի ստեղծմանը:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթաց, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի դա՝ այս տարվա երկու ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։
Ապրիլի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը խոսել է եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին:
«Շուռնուխում մեր գյուղի մի մասը հանձնվել է Ադրբեջանին, Խնձորեսկում մենք զիջել ենք, Կապան-Ճակատեն տանող ճանապարհը զիջվել է թշնամուն։ Սյունիքի սահմանամեձ գյուղերում մարդիկ որոշումներ են կայացրել լքել իրենց գյուղերը, Կապանում բոլոր ռազմավարական նշանակության դիրքերն ադրբեջանցիներին են տվել, գյուղերից մեկում ճանապարհը փակ է, որովհետև ճանապարհին կանգնած է ադրբեջանցին․․ Այնպես որ՝ Սյունիքի գյուղերը հնարավոր է՝ դատարկվեն, իսկ սա արդեն կբերի Ադրբեջանին արվող զիջումների»,- ասաց պատգամավորը։
Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն՝ ավելացնելով, որ պատգամավորները պետք է պնդեն հայ ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձը:
Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) նվաճեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 5 ամիս անց, երբ դեռևս անհայտ է զոհերի իրական թիվը, կան անհետ կորածներ ու գերիներ, Հայաստանի իշխանությունն ակտիվորեն խոսում է հունիսի 20-ին հնարավոր արտահերթ ընտրությունների մասին։ Ավելին՝ դեռ առանց ընտրարշավի պաշտոնական մեկնարկի մասին հայտարարության՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները, թեկուզ գաղտնի, բայց մարզեր են մեկնում, բնակիչներին տալիս նախընտրական զանազան խոստումներ՝ սկսած նոր ասֆալտ ունենալու հույսից, մինչև հունիսի 20-ին քաղաքացիների կողմից ինչ-որ մարդկանց դատելու մասին:
Ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի իր ելույթում Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց ազատ արձակել հայ ռազմագերիներին: «ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում և դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել Գերիների մասին կոնվենցիայի դրույթները: ՄԻԵԴ-ը ձերբակալված անձանց վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք ներկայացվել են կառավարությունների և հարազատների կողմից»,- ասել է նա:
Կայացել է ՈՒԵՖԱ-ի հերթական՝ 45-րդ կոնգրեսը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթևոսյանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ասել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա ակումբ «Յուվենթուսից», ինչպես նաև խոսել է մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսի հետ պայմանագրով ստեղծված իրավիճակի մասին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանում պահվող 200 հայ գերիները վերադարձվեն Հայաստան։ Այդ մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում մեկնարկած «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանը հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ, պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Հերթական անհեթեթություններից էր, ինչի ականատեսը մենք դառնում ենք արդեն 3 տարի: Նախ՝ իրավական գնահատականի տեսանկյունից Բորիս Ավագյանի իրավունքները կոպտորեն խախտվել են, և եթե նա կամենա, իրավական եղանակով իր իրավունքները պաշտպանելիս հաջողության կհասնի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԻՊԾ փոխնախարար Բորիս Ավագյանի՝ Ազգային ժողովում արված հայտարարություններից հետո աշխատանքից ազատելու ոդիսականին:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն կտրուկ հայտարարություն է արել Սուպերլիգայի ստեղծման մասին: