Բաժիններ՝

Ադրբեջանում 44-օրյա պատերազմի զոհերի պաշտոնական թիվը մոտենում է 3 հազարին

Ադրբեջանի զինվորական դատախազության կողմից իրականացվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավելի քան 2 հազար 889 զոհված անձանց դիերի նույնականացում։ Այդ երկրի զինդատախազությունը հայտնել է, որ 1481 զոհվածի նույնականացումը կատարվել է բացառապես հատուկ փորձաքննությունների, ներառյալ` ԴՆԹ անալիզների օգնությամբ։

Միաժամանակ, չի տեղեկացվում, թե քանի զոհվածի նույնականացում դեռևս չի կատարվել:

Նշվում է, որ անհետ կորած համարված 386 զինծառայողներից 362-ի դին նույնականացվել է և փոխանցվել ընտանիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930