Ապրիլի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ հայհոյանքներ է հնչեցնում և անկանոն կրակում, տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արամեն երկրպագուների դատին է հանձնել «Իմ անուշ աղջիկ» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է:
Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է:
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահից հետո նրա բոլոր տիտղոսները, այդ թվում` Էդինբուրգի դուսքի, փոխանցվել են նրա ավագ որդուն՝ արքայազն Չարլզին, հայտնում է բրիտանական Express պարբերականը։
Դավիթ Փիրումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
«Ես ուղղակի կասկածում եմ, որ անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանի և իր 88 ուսապարկերի ազգանունները վերջանում են յան-ով, նրանց երակներում հայի արյուն է հոսում: Ես պատահականությունների չեմ հավատում. երբ 2018թ. Սասուն Միքայելյանը հրապարակում կանգնեց և ասաց՝ հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախի հաղթանակը, երբ Աննա Հակոբյանն Ալիևային հրավիրեց Շուշի՝ թեյ խմելու և մուղամ լսելու, երբ Շուշին համարվեց ոչ հայկական և դժգույն ու դժբախտ քաղաք, ես այս օրվանից սկսեցի պատահականությունների չհավատալ»:
Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
«Բայց ինչպես ես կարող եմ նկատել` դրա շուրջ բավականին շատ այլընտրանքային առաջարկություններ կան, որոնց եթե լրջորեն վերաբերվեն այդ նախագծի նախաձեռնողները, ապա կարող է նաև բարելավել օրինագիծը: Ամեն դեպքում ես կուզենայի ցանկանալ կամ կուզենայի հավատալ, որ այս օրենքի նախագիծը նույն արագությամբ և նույն վճռականությամբ` առանց այլընտրանքային տեսակետներ լսելու, չի ընդունվելու, ինչպես դա տեղի ունեցավ Քաղաքացիական օրենսգրքում զրպարտության և վիրավորանքի հետ կապված նախաձեռնության դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բ. Նավասարդյանը:
Սան Ֆրանցիսկո ծովախորշի տարածքում մոխրագույն 4 կետի սատկած մարմին է հայտնաբերվել:
Արցախյան վերջին պատերազմում մեր մեծ ու փոքր տարածաշրջանում սկսված աշխարհաքաղաքական վերափոխումները շարունակվում են ավելի մեծ տեմպով ու ավելի խորը բովանդակությամբ։ Հայաստանը գտնվում է այդ վերափոխումների գրեթե ամենակենտրոնում, ինչն այլ հավասար պայմաններում կարելի էր դիտարկել նաև՝ որպես հնարավորություն, սակայն ներկայիս իրողությունների համատեքստում դա ընդհուպ գոյաբանական նշանակության սպառնալիք է։
ՀՀ գլխավոր դատախազության քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ Գրիգոր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես ի՞նչ եմ ասում, ասում եմ, ժողովուրդ ջան, ես չեմ միջամտելու ձեր գործերին, սակայն, եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից` հետևի դռնով մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապեր օգտագործեն, դա չի լինելու: Ես խոսում եմ երևույթների մասին»,- սա նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեսիջն էր դատավորներին։
«Նախ ես, իհարկե, վստահ չեմ, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն հենց թեկուզ միայն այն պատճառով, որ այդ մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա հայտարարություններին, կարծում եմ, վաղուց որևէ մեկը լրջորեն կամ գոնե անվերապահորեն չի վերաբերվում: Այսինքն՝ ընտրություններ կա՛մ կլինեն, կա՛մ չեն լինի, և դա կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի մոտ օրերին Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը, կամ ինչ կպարզեն իրենք իրենց փակ հարցումներով իրենց վարկանիշի մասին: Ըստ այդմ, օրինակ, կարող են հայտարարել, որ համաճարակի թվերը բարձրացել են, կարող են հայտարարել, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա: Որևէ պատճառաբանություն կգտնեն, եթե տեսնեն, որ վերարտադրվելու շանս չունեն:
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արցախ-Ադրբեջան շփումներ են տեղի ունենում։ Օրերս «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով քննարկման ընթացքում ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովն ուշագրավ տեղեկություն դրեց շրջանառության մեջ։ Նա տեղեկացրեց՝ իրականում ներկայումս ընթանում են կոնֆիդենցիալ կոնտակտներ ադրբեջանական և արցախյան կողմերի միջև:
Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում dimord.am կայքում` մեկ բուհ մեկ մասնագիտություն սկզբունքով, սա նպատակ ունի ընդգծել մասնագիտական կողմնորոշման կարևորությունը։ Այս մասին Կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը:
Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը ցանկացել է «հանգիստ մահանալ իր անկողնում»։ Այս մասին New York Post-ին հայտնել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:
Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում, հայ-ռուսական օրակարգային հարցերից զատ, Փաշինյանն արծարծեց հեռանկարային համագործակցության հարցեր. օրինակ՝ դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
«Տղաս 3.5 տարեկան է: Մինչև երկու տարեկանը հաստատ լսել է: Երբ 1 տարեկան 10 ամսականում երեխան սկսեց քայլել, նկատեցինք, որ երբ երեխային կանչում ենք՝ չի արձագանքում, կամ ուշ է արձագանքում: Հետո հիվանդանոց ենք տարել՝ սկրինինգի, որի արդյունքում ասացին՝ խնդիր կա, ու պարզվեց իր մոտ 100 դեցիբելից բարձր խլություն է: Սա ժառանգական չէ, ունեմ 5 տարեկան տղա երեխա, իր մոտ ամեն ինչ նորմալ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարեն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Our game ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուրում:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակների գները չեն նվազում: «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի խոսքով՝ ընդհանրապես թանկացումները լինում են հիմնավորված, մասամբ հիմնավորված և չհիմնավորված, և իր կարծիքով՝ հիմա մի շարք ապրանքների թանկացումը մասամբ է հիմնավորված, որովհետև դա ավելի շատ ոչ թե միջազգային շուկայի գներից է կախված, այլ մեզ մոտ դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի հարաբերությունից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
Արցախում՝ բնակարանով ապահովելու միջոցառման շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հավաքագրում է այն քաղաքացիների տվյալները, որոնց բնակարանները պատերազմի հետևանքով գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և անօթևան են մնացել:
«Տպավորություն էր, որ անընդհատ ինչ-որ բան է փնտրում, բայց չգիտի՝ ինչ։ Հիմա ամեն անգամ իր նկարին նայելուց թվում է, թե այդ խաղաղությունը, որ միշտ այստեղ փնտրում էր, այնտեղ գտել է։ Տարոնի ֆիզիկական բացակայության հետ մեկտեղ, տպավորություն է, որ ինքը տանն է, երբ ինչ-որ բան ենք խոսում, մտածում, երբ նայում ենք իր նկարին՝ տպավորություն է, որ մասնակցում է խոսակցությանը, իր կարծիքն է հայտնում․․․»։
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին: