Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և ապրիլի 16-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 36-ամյա Գևորգ Գ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան էջում գրում է․«Խայտառակ պարտությունն ամբողջությամբ զինվորականների, հավաքական առումով՝ բանակի վրա բարդելու, զինվորականին նվաստացնելու գործընթացն սկսվեց այն օրվանից, երբ Փաշինյանն իրեն փրկելու համար դեռ այն ժամանակվա պաշտպանության նախարար Տոնոյանին Հ1 հարցազրույցի ուղարկեց, այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի համար իշխանությանը պատկանող թերթով մեկնաբանություն «կազմակերպեց», օրեր անց էլ՝ ԳՇ պետի այդ ժամանակվա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին՝ մամուլի ասուլիս ճամփեց։
«Վա՛յ ինձ, թշվառիս, քանզի այս ամենը գրելով՝ ինքս ինձ եմ դատապարտում, որովհետև չկա որևէ ախտ, որ միտքս գերած և ծառայեցրած չլինի մեղքի օրենքին: Եվ ես, իբրև արձանագրություն, կգրեմ իմ կրքերը՝ հիշատակ թողնելով ինձանից հետո եկողներին:
Վայոց Ձոր մարզ այսօր ` ապրիլի 17-ին, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր ծաղիկներ դնելու արցախյան վերջին պատերզամում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ:
Սիրիայի հակամարտության գոտիներում գտնվող 120 երեխաների դուրս կբերենք այնտեղից:
Կառավարությունն անցած տարվա դեկտեմբերի վերջին փոխել է խոշոր հարկատուների դասակարգումը։ Ըստ այդմ՝ խոշորների ցանկում որոշել են ներառել նաև պետական կառավարման մարմիններին։ Ստացվել է այնպես, որ խոշոր հարկատու են դարձել նախարարություններն ու գերատեսչությունները՝ ի դեմս իրենց աշխատակազմերի։ Անգամ Ազգային ժողովն ու կառավարությունն են ընդգրկվել խոշոր հարկատուների ցանկում։
Այսօր ՀՀ-ում չկա գոնե մի բուհ, որ ժամանակակից բուհական չափանիշներին համապատասխանող շենք ունենա: Այս մասին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր տեսուչի գրասենյակը նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին և նրա կնոջը մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ինչու՞ չեք իրականացնում Օրենքով ձեզ տրված լիազորությունները,- այսպիսի գրառում է արել Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեսբուքի իր էջում՝ դիմելով պետական ինստիտուտներին:
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցեց Եվրոպայի վարկանիշային առաջնությանը:
Արցախյան երկրորդ պատերազմում ոստիկանությունն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ։ Ոստիկանության տարածքային բաժիններից ու ոստիկանության զորքերից Արցախի տարբեր ուղղություններում ոստիկանները մասնակցեցին պաշտպանական մարտերի։ Ցավոք, իրավապահ կառույցը տվեց բազմաթիվ զոհեր։
«Առողջապահության ոլորտում անգրագիտություն է ուղղակի։ Անգրագիտություններից մեկն այն որոշումն էր, երբ Առողջապահության նախարարությունը հրաման տվեց որ ողջ երկրով մեկ բացեն Քովիդ կենտրոններ, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է անել հակառակը՝ առանձին հիվանդանոցներ բացել։ Հենց այդ սխալ որոշման արդյունքում է, որ մեր բժիշկների 70 տոկոսը վարակվեց քովիդով»,- ասաց Անանիկյանը։
Ապրիլի 16-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գլխի ջնջխված, պատռված, արնահոսող վերքեր, կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ, արնազեղումներ, ձախ նախաբազկի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխվել Գյումրու 39-ամյա մի բնակչի։
Ուզբեկստանի իշխանությունները սպասում են, որ COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը կուղարկվի մինչև ապրիլի վերջ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը:
Ես սովորություն չունեմ մեկնաբանելու այս կամ այն հրապարակումները, որոնք անձամբ ինձ են վերաբերում: Սակայն ռուսական բավականին հեղինակավոր պարբերականը որոշել է արձագանքել Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ուղղված իմ քննադատությանը: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Այլ հարց է՝ Փաշինյանի խորհրդական Վաղարշակ Հարությունյանն ինչ խորհուրդներ է տվել իր շեֆին՝ պատերազմին նախորդած օրերին և պատերազմի ընթացքում, ինչո՞ւ չէ՝ այսօր: Պատերազմի ելքը, ըստ էության, հուշում է՝ ինչ խորհուրդներ են տրվել: Չմոռանանք, որ 2019-ին Հարությունյանը բացառել էր լայնածավալ պատերազմի հավանականությունը մոտակա ժամանակներում:
Այսօր առավոտից Նախագահի աշխատակազմից զանգեր են ստացվում Սյունիքի բոլոր համայնքապետերին, նշելով որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է այցելել Սյունիք տեղում ցանոթանալ իրավիճակին ու լուծումներ առաջարկել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ինձ է՜լ թալանչի, է՜լ գող փորձեցին հանել, բայց ես պայքարում եմ։ Պայքարում եմ հանուն մեկ բանի` Շուշիում, տիրոջ կարգավիճակով, մեկ բաժակ սուրճ խմելու համար։
Ապրիլի 16-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Պուշկինո գյուղի հարակից դաշտավայրում մալուխ գողնալու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ երեք տղամարդու։
Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայտարարություն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ.
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է մարտի վաճառքների հիման վրա:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
«Առաջանում են բանակցելու համար որոշակի հնարավորություններ, քանի որ միայն Բելառուսի և Ադրբեջանը ցանկությունը բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը միանա ԵԱՏՄ-ին, հարկավոր է նաև ՌԴ-ի, Հայաստանի, Ղազախստանի կարծիքը: Այս հնարավորությունը մսխել չի կարելի հատկապես այն իրավիճակում, որում Հայաստանն է պատերազմից հետո»,- ասաց նա:
Այս ողբերգական պատերազմում մենք հիմնականում կորցրեցինք այն գնդերն ու զորամասերը, որոնց հրամանատարները պատերազմի առաջին օրերին անհասկանալի գործողություններ էին անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
ԱՄՆ Մինեսոտա նահանգում շուրջ 100 մարդ է ձերբակալվել անկարգությունների ժամանակ, որոնք ի հայտ են եկել՝ ի նշան բողոքի ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանելու առնչությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 9321-ով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
«Երկուշաբթի օրվանից առաջին օղակում պատվաստումները կիրականացվեն նաև «Սպուտնիկ V»-ով: Պատվաստանյութը նախատեսված է բուժաշխատողների, խրոնիկ հիվանդություններ ունեցողների, սոցիալական հաստատությունների աշխատողների, 18-ից մինչև 55 տարեկան քաղաքացիների համար։ Իսկ 55-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները կպատվաստվեն «Astra Zeneca»-ով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ, ընդլայնված հրատարակությունը՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 16-ին և 17-ին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում՝ Հերատ նահանգում անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք ոստիկան է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: