«Հայաստանի Հանրապետությունն անհասկանալի պատճառներով մերժել է ՀՀ-ում ռուսական պատվաստանյութի գրանցումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը չգրանցելով COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ իր քաղաքացիներին զրկում է անվճար պատվաստվելու հնարավորությունից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը 4 ամիս լռում էր գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին, հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է պահեստազոր:
«Իմ պաշտպանյալ պարոն Ախոյանը 2021թ. հունվարի 28-ին արտոնված հանրահավաքի ընթացքում մասնակցել է հանրահավաքի, որից գրեթե 40 րոպե հետո կատակով ոստիկանության աշխատակցին ասել է՝ բա ինձ չե՞ք ուզում տանել ոստիկանություն, ինչից հետո ոստիկանության աշխատակիցը նրան հրավիրել է Ոստիկանության կենտրոնի բաժին»,- ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր, «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամ Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանը՝ հայտնելով, որ ավելի ուշ՝ ժամը 21:46-ին, իր պաշտպանյալը ձերբակալվել է:
Գևորգ Պետրոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով պետական պաշտոնյաների լռությանն ու վարքագծին, politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ասաց, որ պետական ամբողջ համակարգում միայն մի քանի մարդիկ համարձակություն ունեցան հրապարակային կարծիք հայտնել:
Պայթյուն է տեղի ունեցել Ավստրիայի Լանգենցերսդորֆի համայնքի բնակելի շենքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Արդեն քանի օր է՝ Արման Բաբաջանյանն իր հարցազրույցներում հայտարարում է, թե գերեվարված անձանց վերադարձին ուղղված մեր ջանքերը ծիծաղելի են։
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքի ձնամաքրմամբ զբաղվում է հիմնականում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, իսկ հատկապես մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները:
«Բավականին երկար աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, մոտ 7 տարի՝ որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական, և հիմա հայրենիքը ծախածը դատում է հաղթածին: Հին ու նոր արդեն չկա, կա հետևյալը՝ հաղթածները և հայրենիքը ծախած դավաճանները: Մեզ իջեցրին հատակ, ու հիմա ամաչում ենք տոնել մեր բանակի օրը, Մայիսի 8, 9 տոնել: Մենք այլևս տոնական օրեր չունենք»,- «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Արցախում հունվարի 28-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:
Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում անկարգությունների հետևանքով հայ համայնքը վնասներ չի կրել. չեն տուժել հայկական եկեղեցին, դպրոցը, ակումբը:
Լրագրողը կատարեց Նիկոլ Փաշինյանի պայմանը, Շուշիի վերաբերյալ գրավոր մեջբերումը բերեց կառավարություն
Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Զինվորական բժիշկներն ավարտել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր, հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների արժանահավատությունը ստուգող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի և պարտավորեցրել էր նրան հերքել Ազգային ժողովի ամբիոնից ընկերության հասցեին հնչեցված զրպարտությունը: Քանի որ սահմանված ժամկետում ԱԺ պատգամավորի կողմից հերքումը չէր հրապարակվել, «Լիդիանը» դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` վճիռն ի կատար ածելու նպատակով: Արդյունքում Սերգեյ Բագրատյանը «Ժամանակ» օրաթերթի 26.01.2021 համարում հրապարակել է իր կողմից հնչեցված զրպարտության հերքումը:
Հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը «Թալիբան» շարժմանը վարձատրել է Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա գրոհի դիմաց, չեն համապատասխանում իրականությանը:
Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալված է, նրան կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։
Արցախից տեղահանված ու այս պահին Գյումրիում բնակություն հաստատած երեխաները արցախցի մյուս երեխաների համար ստվերային ներկայացում են պատրաստել Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսի» հիման վրա: Ստվերային ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ հունվարի 29-ին Գյումրու «Մտորումների թատրոնում»:
ՀՀ-ն չի գրանցում COVID-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստումից. ՈւՂԻՂ
2021թ. հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, մեխանիկական ներգործության միջոցով ջարդելով մուտքի դռան փականը, ապօրինի մուտք է գործել ԱՀ Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենք և գաղտնի հափշտակել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.273.600 ՀՀ դրամ արժողությամբ,տարբեր տեսակի ապրանքներ:
Բորիս Մուրազին՝ Yerevan Today-ի լրագրողին ԱԺ հավատարմագրումից զրկելու որոշման մասին. ՈւՂԻՂ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցակակցական հեռագիր է հղել դերասան Վասիլի Լանովոյի հարազատներին եւ մերձավորներին, հունվարի 29-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տևական ժամանակ է՝ առաջարկում եմ զանգել աշխարհի տարբեր առաջնորդներին (այդ թվում, իհարկե, նաև Բայդենին) և ի թիվս այլ հարցերի խնդրել՝ միջնորդել գերիների վերադարձման հարցում: Առաջնորդները մեր խնդրանքը չեն մերժի: Ալիևն էլ չի կարող առաջնորդներին մերժել: Բայց երկրի վարչապետը դրանով չի զբաղվում: Չգիտեմ, թե ինչու:
Չի բացառվում, որ էս ամենը հաշվարկել են, որ իմ պաշտպանը չկարողանա մասնակցել դատին. Գառնիկ Իսագուլյան
Դատարանը քննում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքը. ՈՒՂԻՂ
Հանրակրթական դպրոց, 10 տարի եթե մեկը գոնե օրումեջ հաճախել է, ապա գիտե՝ նախադասությունը բառերի որոշակի շարադասություն է, որ ամփոփ միտք է արտահայտում։ Միտք, այսինքն՝ իմաստ։
10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից որոշման հիմքերը չպահանջելու պարագայում՝ ՖԻՖԱ ՎԼՊ-ի կայացրած որոշումը ստանում է վերջնական ուժ, և կողմերը զրկվում են իրենց բողոքարկման իրավունքից:
«Մեղավորը Նիկոլն ու իր ոհմակն է: Ասում են՝ թուրքական, ադրբեջանական գործակալներ, դրանք այլևս ապացուցման կարիք չունեն: Վահան Բադասյանը հայտարարեց, որ ուզում է ֆիզիկապես էլ Նիկոլին ոչնչացնել: Ոչ ոք չի ուզում մտնել այդ մարդու հոգեվիճակի մեջ, անմիջապես կալանավորում, մեղադրանք են առաջադրում: Նա կորցրել է ծնողների գերեզմանը: Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլը կորցներ ամեն ինչ: Հիմա այն դատավորը, որը պետք է նայի Բադասյանի աչքերին ու ասի՝ Վահան Բադասյան, քեզ կալանավորում եմ, ինչի՞ համար: Նույնը՝ Արագած Ախոյանի, Հակոբկոխյանի դեպքում: Պատկերացնո՞ւմ եք դատավորին, որ պետք է Բադասյանին կալանավորի»,- նշեց Գ.Իսագուլյանը:
«Ո՞ր փուլում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` պատասխանելով հարցին՝ արդյոք այսօրվա հետպատերազմյան շրջանում անհրաժե՞շտ է Սահմանադրական բարեփոխումների աշխատանքի շարունակումը, հարցով արձագանքեց.