Բաժիններ՝

Թալիբները հերքել են ամերիկացի զինվորների վրա գրոհի դիմաց Ռուսաստանի վարձատրության մասին լուրերը

Հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը «Թալիբան» շարժմանը վարձատրել է Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա գրոհի դիմաց, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է թալիբների քատարական քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Շեր Մոհամադ Աբաս Ստանիկզայը:

«Դա բացարձակ սուտ է»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հաղորդագրությունները մեկնաբանելու «Ինտերֆաքս»-ի խնդրանքին: «Մենք մարտնչում ենք առանց որեւէ վարձատրության, մեզ ոչ ոք ոչինչ չի վճարում»,-ընդգծել է Ստանիկզայը:

Ամռանը New York Times թերթը հաղորդել էր, որ ռուսական ռազմական հետախուզության ներկայացուցիչները «Թալիբան» շարժմանը իբր վճարել են Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանությունների դիմաց: Դրա հետ մեկտեղ, ըստ Սպիտակ տան, Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի ամերիկացի պաշտոնական ներկայացուցիչների, այս տեղեկատվությունը հաստատում չի գտել:

Ռուսաստանցի դիվանագետներն այդ լուրերը համարել են ֆեյքեր: Աֆղանստանում ԱՄՆ-ի զինվորականների վրա հարձակումների դիմաց Ռուսաստանի կողմից թալիբներին վճարելու վերաբերյալ հաղորդագրությունները նաեւ հերքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս