
Պուտինը ցավակցություններ է հայտնել Լանովոյի հարազատներին և մերձավորներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցակակցական հեռագիր է հղել դերասան Վասիլի Լանովոյի հարազատներին եւ մերձավորներին, հունվարի 29-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը մահացել է հունվարի 28-ին կյանքի 88-րդ տարում:
Հունվարի 2-ին հայտնի էր դարձել, որ Լանովոյի եւ նրա կնոջ՝ Իրինա Կուպչենկոյի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:
Հաշվի առնելով դերասանի տարիքը՝ որոշում է ընդունվել նրան հոսպիտալացնելու մասին: Լանովոյի մոտ հայտնաբերվել Է թոքերի 5 տոկոսի ախտահարում, տրվել Է «թոքաբորբ» ախտորոշումը: Հունվարի 28-ին Եվգենի Վախթանգովի անվան Պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը ՏԱՍՍ-ին հայտնել Էր, որ արտիստին տեղափոխել են վերակենդանացման բաժամունք: Լանովոյի մահվան մասին հայտնել Է Իրինա Կուպչենկոն: