«Եկեղեցական դիվանագիտությունը չափազանց կարևոր գործ կարող է անել, մանավանդ, երբ աշխարհիկ իշխանությունը «բացակա» է»

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեղեցական դիվանագիտության մասին․

Տևական ժամանակ է՝ առաջարկում եմ զանգել աշխարհի տարբեր առաջնորդներին (այդ թվում, իհարկե, նաև Բայդենին) և ի թիվս այլ հարցերի խնդրել՝ միջնորդել գերիների վերադարձման հարցում:

Առաջնորդները մեր խնդրանքը չեն մերժի: Ալիևն էլ չի կարող առաջնորդներին մերժել: Բայց երկրի վարչապետը դրանով չի զբաղվում: Չգիտեմ, թե ինչու:

Երեկ մեծ ոգևորվածությամբ ընդունեցի Վեհափառ հայրապետի՝ Հռոմի Պապուն այս հարցով դիմելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը: Նաև կարծում եմ, կարող է դիմել Պատրիարք Կիրիլին:

Ընդհանրապես Եկեղեցական դիվանագիտությունը չափազանց կարևոր գործ կարող է անել, մանավանդ, երբ աշխարհիկ իշխանությունը «բացակա» է: Ցանկացած մարդասիրական նախաձեռնություն կարող է իրականացվել եկեղեցու միջնորդությամբ: Եկեղեցին ունի բոլոր կարողություններն ու պատմական փորձը՝ պետականության բացակայության պայմաններում պետության որոշ գործառույթների իրականացման համար: Ասեմ ավելին:

Միգուցե հենց Գարեգին Վեհափառն ու Արամ Վեհափառն էլ փորձեն այս կարևոր և աստվածահաճո առաքելությունն ամբողջությամբ իրականացնել: Այսկերպ եկեղեցին իր հավատավոր զավակներին կվերադարձնի տուն, ինչը նաև եկեցեցու հեղինակության բարձրացում է նշանակում»:

Տեսանյութեր

Լրահոս