Հայրենիք ծախած դավաճան թուրքերը դատում են հաղթածներին. Գառնիկ Իսագուլյան

«Բավականին երկար աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, մոտ 7 տարի՝ որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական, և հիմա հայրենիքը ծախածը դատում է հաղթածին: Հին ու նոր արդեն չկա, կա հետևյալը՝ հաղթածները և հայրենիքը ծախած դավաճանները: Մեզ իջեցրին հատակ, ու հիմա ամաչում ենք տոնել մեր բանակի օրը, Մայիսի 8, 9 տոնել: Մենք այլևս տոնական օրեր չունենք»,- «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հարցին՝ երբ խոսում են լիդերի մասին, հենց ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյա՞նն է, որ պետք է առաջ գա, հանրությունը սպասո՞ւմ է, Իսագուլյանը պատասխանեց.

«Հանրությունը վաղուց էր սպասում: Կարծում եմ՝ մեր նախկին նախագահներն այլևս երբեք պետք է չվախենան հնից ու նորից: Ոչ, հաղթողների և խայտառակ պարտություն կրած դավաճանների միջև է հիմա պայքարը»:

Տեսանյութեր

Լրահոս