Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փաշինյանը իրապե՞ս տարբերություն չի տեսնում Շուշիի հայկական վերահսկողության տակ մնալու դեպքում ադրբեջանական բնակչության վերադառնալու իրավունք տալու և քաղաքը Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու միջև:
Հունվարի 30-ին կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Նախօրեին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի խորհրդակցությունը»,- այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հայաստանի ամբողջ տարածքում հունվարի 30-ի գիշերվանից ձյան տեղումներ են. միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպությունները մի քանի հերթափոխով կատարում են իրենց վերապահված աշխատանքները։
Ռուս զինծառայողները՝ անձնակազմի համապատասխան տեխնիկայով շարժվել են դեպի Ադրբեջանի Կիյամդինլլի շրջան, որտեղ ծավալվելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը:
Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և նախագահը դատապարտել են գիշերը տեղի ունեցած բռնությունները Տրիպոլի քաղաքում, որտեղ համավարակով պայմանավորված՝ խիստ արգելափակումներից բողոքող քաղաքացիները բախվել են անվտանգության ուժերի հետ և հրկիզել քաղաքապետարանի շենքը:
Ընդամենը սակրավորներով կարելի էր կասեցնել դեպի Շուշի ընթացքը. Արտակ Զաքարյան
Հնդիկ ֆերմերները իշխանության հետ մեկ շաբաթվա բախումներից հետո սկսել են մեկօրյա հացադուլ՝ բողոքելով գյուղատնտեսական նոր օրենքներից:
Հայաստանը 2017 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած Միշան (Միքայել Գրիգորյան), WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը Արցախին նվիրված երգ են ներկայացրել:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ:
Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը, գրում է minval.az-ը։
Հունվարի 30-ին, ժամը 02։46-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն-Մասիս ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Հայաստանի ներքաղաքական կյանքը բավականին անորոշ եմ որակում, որովհետև, ինչպես ճիշտ բնորոշեցիք, ընդդիմության ակտիվությունն ունի անկման ակնհայտ միտում, միևնույն ժամանակ՝ գործող իշխանությունը ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի կամ ինքնապահպանվի հնարավորինս երկար, կամ անցկացնի արտահերթ ընտրություններ իրեն հարմար, ձեռնտու պայմաններով: Տեսնում ենք տարատեսակ գործընթացներ, որոնք մասամբ իրենցից ենթադրում են որոշակի կուլիսային բանակցություններ, ուստի չենք կարող հասկանալ ողջ պատկերը:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դեմ մահափարձի փաստի առիթով։
Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հետխաղային բրիֆինգի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին:
Չեմ բացառում Տոնոյանի ու Փաշինյանի միջև փոխադարձ կոմպրոմատների առկայությունը. Արտակ Զաքարյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը:
Տեղացած ձյան պատճառով ներկայում դժվարանցանելի են Արցախից դեպի Հայաստան՝ Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին:
Տիգրան ԱԲրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում է՝ հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, որը համատեղ իրակացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։
Արցախում հունվարի 29-ին կատարվել է 41 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն:
Ազգադավի մի քանի րոպե տևած լայվն ի զորու եղավ ապացուցել, որ ՀՀ քաղաքացիների հետևողականության արդյունքում այլևս ոչ մի էժանագին «կրուտիտ» չի անցնելու։
Թուրքիայի` Հայաստանին սահմանակից Աղրըի նահանգային իշխանությունները 2015 թվականին հայտարարել էին, որ նահանգի տարածքում «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրականացվող ռազմական գործողությունների պատճառով Արարատ (թուրքերեն՝ Աղրը) լեռը ստանում է «հատուկ անվտանգության» գոտու կարգավիճակ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 173 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 901-ի:
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս Telegram-ում գրանցվելուց հետո իր աշխատանքային օրակարագի մասին լուսաբանելու և թուրքական հասարակության հետ հաղորդակցվելու նոր փորձեր է սկսել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորները Լեռնային Ղարաբաղում աշխատելու ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 120 հա տարածք՝ չեզոքացնելով գրեթե 15,5 հազար պայթուցիկ իր:
Պատկերացնո՞ւմ եք։ Մարդու տունը ակնհայտ դավաճանաբար հանձնում են թշնամուն, մարդը հայտարարում է՝ իմ տունը դավաճանաբար թշնամուն հանձնողին պետք հեռացնել ցանկացած գնով, այդ թվում՝ զենքով, և այդ խոսքերի համար մարդուն զնդանում են, որովհետև նա «չունի մշտական բնակության վայր» – հետևաբար ռիսկը մեծ է, որ կթաքնվի…