Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ միասին հարձակվել փոքրիկ Արցախի վրա:
«Բոլորս պետք է լցվենք վրեժխնդրությամբ մեր դարավոր թշնամու դեմ». Սասուն Միքայելյան
Եվրամիության ղեկավարությունը քննարկում է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի՝ Մեծ Բրիտանիա արտահանումը սահմանափակելու վերաբերյալ հարցը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանը մերժեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Արցախի հարցի հետագա ճակատագիրն ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները. օրակարգային այս հարցերն այսօր Վազգեն Մանուկյանը քննարկել է մի խումբ քաղաքագետների և փորձագետների հետ:
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է վերջին տասնամյակի աշխարհի ազգային հավաքականը:
Կորոնավիրուսի նոր, ավելի ագրեսիվ մանրէահիմքերն առաջ են բերում Աֆրիկայում համավարակի երկրորդ ալիքի տարածումն ավելի արագ տեմպերով:
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբանները հայտարարություն են տարածել Քննչական կոմիտեում վերջինիս հարցաքննության մասին։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, մինչև որ կապաքինվեմ և ելույթ կունենամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք բանա՞կն է պարտվել արցախյան պատերազմում, թե՞ ներքին դավադրություն է եղել:
Դեկտեմբերի վերջին 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ պարզելու, թե սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի պատերազմի ժամանակ, քանի զոհ է եղել, քանի վիրավոր և քանի անհետ կորած ու գերեվարված մարդ է ունեցել հայկական կողմը։
Հայաստանում տնտեսությունը 2020 թվականի դեկտեմբերին՝ հետպատերազմական իրավիճակում և համավարակի պայմաններում, նախորդ ամսվա համեմատ աշխուժություն է դրսևորել բոլոր ոլորտներում, սակայն տարվա կտրվածքով հնարավոր չի եղել խուսափել տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումից: Տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել է 27.7 տոկոսով, սակայն հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2019-ի համեմատ անկում է արձանագրել՝ 7.5 տոկոսով:
Արցախում ուժը կորցրած են ճանաչվել ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող մի շարք հիդրոէլեկտրակայանների արտադրության լիցենզիաները: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հայտնում է, որ առաջին անգամ Հայաստանում հայ գիտնակաները իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում 3-րդ դերնդի սեքվենավորման կիրառմամբ:
Ոստիկանության Ներքին զորքերի և Պետական պահպանության վարչության աշխատակիցներն այս ամիս ավելի քան 300 հազար դրամ պարգևավճար են ստացել:
«Ռոման» իրավիճակից դուրս գալու ուղիներ է փնտրում հարձակվող Էդին Ջեկոյի և գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի միջև բախումից հետո:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ (դատավորներ Ս.Համբարձումյան, Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան) օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։
«Ամեն դեպքում նպատակը ոչ թե համայնքներից հանելն է, այլ նպատակ է եղել վարչարարությունն օրենքին համահունչ դարձնելը, և այն համայնքներում, որտեղ չկա տեսախցիկ, արդեն ավտոմատ չպետք է գործի վարչարարությունը: Իսկ Երևանի ավագանին կարող է հայտարարել, որ այս կամ այն համայնքներում են կարմիր գծեր գործելու, կամ այս տեղերում չի գործելու: Օրենքը պարտադրելու է, որ քաղաքապետարանը ճիշտ վարչարարություն իրականացնի»,- ընդգծեց Սերգեյ Ղահրամանյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Կիսապաշտպան Ստեֆան Էլ Շարավին, ով մեկ շաբաթ առաջ խզել է պայմանագիրը «Շանհայ Շենհուայի» հետ, մոտ է «Ռոմա» վերադառնալուն, որի կազմում նա խաղում էր 2016-2019 թվականներին:
Հանրային վայրերում տարածվում են թռուցիներ «Վերացնել դավաճանին» գրությամբ։ Այս արտահայտությունը իր մեջ պարունակում է բռնության կոչի հատկանիշներ, որը կարող է հանգեցնել ագրեսիայի, ֆիզիկական բռնության և հակաօրիանական այլ գործողությունների։ Հայաստանը քաղաքակիրթ և իրավական երկիր է, որտեղ բռնությունը, ահաբեկչությունը և ագրեսիայի վտանգավոր դրսևորումները չեն կարող լինել հարց լուծելու միջոց և նպատակ, հատկապես եթե դրանք ուղղված են պետության օրինական իշխանությունների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արծարծվել է, ըստ գնահատվող շրջանակի, պետական մարմինների կողմից բյուջետային հայտերի ներկայացման հարցը: Քննարկվել են բյուջետային հատկացումների չափաքանակների, ոլորտային առաջնահերթությունների և ծախսերի մասով մոտեցումը, ինչպես նաև տնտեսական աճի, ներդրումների խթանման, ընթացիկ ու կապիտալ ծախսերի վերաբերյալ կանխատեսումներին վերաբերող հարցեր:
«Ես քայլում եմ, շնչում եմ, շարժվում եմ ու միշտ հիշում եմ, որ դրա համար պարտական եմ Իգոր Ոսկանյանին… Ես իմ կյանքով եմ պարտական». երախտագիտության խոսքն ուղղված է ոստիկանության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Իգոր Ոսկանյանին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարևորել են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ հայրենիք -ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հունվարի 29-ին այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և տեղում հանդիպել Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարների հետ:
Հունվարի 29-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկության կդրվի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկը։ Ընդ որում, էմբարգոն պետք է վերաբերի ոչ միայն զենքի, այլև զենքի արտադրության մեջ օգտագործվող բոլոր տեխնիկական բաղադրիչների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թալիբան»-ը չի համագործակցում ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այդ մասին հայտարարել է շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավար Շեր Մոհամադ Աբաս Ստանակզայը։
Վատ է, որ ԵՄ-ն կոնկրետ թիվ է նշում, այն դեպքում, երբ Հայաստանում այդ թվի մասին իրականում շատ ավելի մեծ տվյալներ կան նույն ՄԻՊ-ի, իրավապաշտպանների կամ Դավիթ Շահնազարյանի աղբյուրներով:
Իրանին խիստ մտահոգում է մեր տարածաշրջանում Արևմուտքի դերակատարման բարձրացումը: «Հոդված 3» ակումբի կողմից տեսակապի միջոցով կազմակերպված քննարկմանը նշեց իրանագետ Արմեն Վարդանյանը: «Պատահական չէ, որ պատերազմի ժամանակ Իրանի փոխարտգործնախարարը ժամանեց տարածաշրջանի երկրներ և առաջարկեց համագործակցության նոր ձևաչափ, որը պիտի ընդգրկեր հարավկովկասյան երեք երկրները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան, Իրան, Թուրքիա»,- շարունակեց նա: Ըստ Վարդանյանի՝ Իրանը փորձում […]