Բաժիններ՝

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը պաշտոնանկ է արվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը 4 ամիս լռում էր գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին, հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է պահեստազոր:

«Թուրան» գործակալությունը նշում է, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել այն հարցերին, թե ուր է գնացել ԶՈւ գլխավոր շտաբի պետը, եւ չի մեկնաբանել նրա հեռացման մասին լուրերը:

«Մինչդեռ ռազմական աղբյուրները հայտնել են, որ Սադիգովը պաշտոնանկ է արվել պատերազմի հենց սկզբում:

Պատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությունն է, ով գլխավոր շտաբի ղեկավարին քննադատել է բանակում տիրող իրավիճակի մասին ոչ ադեկվատ զեկույցի համար: Մի շարք նախկին զինծառայողների կարծիքով՝ պատերազմի սկզբում կորուստները կապված էին հենց գլխավոր շտաբի նախկին պետի անվան հետ: Դրանից հետո Պաշտպանության նախարարությունից հեռացվել են նաև Սադիգովի դրածոներից շատերը։

Չնայած նրան, որ Սադիգովի պաշտոնանկությունից անցել է շուրջ 4 ամիս, գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում մինչ օրս ոչ ոք չի նշանակվել»,- գրում է «Թուրանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս