Բաժիններ՝

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իլոն Մասկի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կողմերը քննարկել են Թուրքիայում մի շարք ոլորտների զարգացման հնարավորությունները, մասնավորապես տիեզերագնացության տեխնոլոգիաների ոլորտը։

Ավելի վաղ SpaceX ընկերությունը տիեզերք էր արձակել հինգերորդ սերնդի թուրքական Türksat 5A գեոստացիոնար հեռահաղորդակցային արբանյակը, որը տիեզերք էր հասցվել Falcon 9 հրթիռի միջոցով։ Արձակումը տեղի էր ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանին գտնվող տիեզերակայանից։

Հիշեցնենք, որ Էրդողանն ու Մասկը առերես հանդիպել են 2017թ-ին, որի ընթացքում քննարկվել են Tesla, SpaceX ընկերությունների համագործակցությունը թուրքական ընկերությունների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031