«Մենք այս Սահմանադրությամբ շարունակել չեն կարող… սա մասնակցային սահմանադրություն չէ». Սաքունց

«Ո՞ր փուլում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` պատասխանելով հարցին՝ արդյոք այսօրվա հետպատերազմյան շրջանում անհրաժե՞շտ է Սահմանադրական բարեփոխումների աշխատանքի շարունակումը, հարցով արձագանքեց.

«Իսկ արդյո՞ք պետք է շարունակել կյանքը կամ աշխատանքները, պետության վերականգնումը այն Սահմանադրության պայմաններում, որ հիմա կա: Արդյո՞ք այս Սահմանադրությունը դա այն փաստաթուղթն է, որը հնարավորություն է տալիս մեր շատ խնդիրներ լուծելու»:

Սաքունցի խոսքով՝ 2018թ․ դեպքերից հետո Սահմանադրությունը պրակտիկայում ցույց տվեց իր ողջ անարդյունավետությունը: Նրա խոսքով՝ Սահմանադրության ձևավորումը չպետք է լինի ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական մոտեցումների կոմպրոմիսի արդյունք ու չպետք է հիբրիդ լինի:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի՝ գործող Սահմանադրությունը պարբերական ճգնաժամներ առաջացնող Սահմանադրություն է, որովհետև «հակաբնական» է:

«Մենք այս Սահմանադրությամբ շարունակել չենք կարող, հույս ունենալ, որ մենք կկարողանանք մեր խնդիրներին տանք սահմանադրական լուծում, և դրա համար անընդհատ փորձում ենք փողոցի միջոցով լուծել խնդիրը: Փողոցի միջոցով խնդիրների լուծումը վկայում է այն մասին, որ այս Սահմանադրությունը մասնակցային չի, այսինքն՝ չի ապահովում մասնակցությունը որոշումների կայացման մեջ»,- ասաց Արթուր Սաքունցը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս