ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բանակի օրվա առթիվ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
Համալսարանին ծանոթանալուց հետո մեր ներկայացուցիչները համալսարանի ղեկավարության հետ քննարկել են ռազմական-ուսումնական առկա իրավիճակի և ապագա անելիքների հետ կապված հարցեր»: