Բաժիններ՝

Տղաներ և աղջիկներ, դուք եք սրանց մարդ ու միավոր դարձրել, ձեր «թեթև» ձեռքով են նրանք այս աստիճան ինքնահաստատվել, վայելեք ձեր «աշխատանքի» պտուղները

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենիք են վերադառնում ևս 5 գերիներ… Ուրախալի լուր է, շնորհակալություն ռուսական կողմին:

Մինչ օրս Հայաստանի իշխանությունները մեզանից գաղտնի են պահում Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների թիվը, որակելով այդ պետական գաղթնիք և միաժամանակ հռչակելով մեզ՝ իրենց թշնամի, քանի որ պետական գաղտնիքը պահվում է միայն թշնամուց:

Այն, որ գերիների թիվն իրոք մեծ է, վկայում է Նիկոլի թեթև ձեռքով միավոր դարձած Թուրալ Գյանջալիևի օգնականի 2 օր առաջ արված սանձարձակ գրառումը, որտեղ նա պնդում է, թե Ադրբեջանում չկա և գեթ մեկ ռազմագերի:

Շատ ժամանակ ժխտումը լավագույն հաստատումն է, և վերադարձող մեր 5 հայրենակիցներն իրականում ապացույց են իմ այս պնդման:

Տղաներ և աղջիկներ, դուք եք սրանց մարդ ու միավոր դարձրել, ձեր «թեթև» ձեռքով են նրանք այսաստիճան ինքնահաստատվել, վայելեք ձեր «աշխատանքի» պտուղները:

Եվ վերջապես, հրապարակեք
– ռազմագերիների թիվը,
– անհետ կորածների թիվը,
– զոհվածների թիվը:

Թղթի վրա գրեք:

Հ.Գ. Կիսում եմ 5 ընտանիքների ուրախությունն ու շուտափույթ վերադարձ մաղթում բոլորին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս