Այս պահին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առանձնատան մոտ կենտրոնացել են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ. տան դիմաց կայանված է նաև ոստիկաններին տեղափոխած ավտոբուսը: Այս մասին հաղորդում է mediaport–ը։
«Թատրոնն էկրանին» խորագրով նախագծի շրջանակում արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա բացահայտել թատրոնի գաղտնիքները, ծանոթանալ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմին, ադմինիստրատիվ թիմին և թատրոնի տարածքի և շենքի պատմությանը:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք այլևս չունենք բանակ։ Առավոտից մարդիկ ինքնամոռաց շնորհավորում են բանակի տոնը, խոսում են հայ սպայի պատվի և բանակի մարտունակության մասին։ Բայց ես անկեղծորեն չեմ հասկանում՝ արդյոք այդ աստիճան ինքնախաբեությունը կարևոր է իրականությունից։
Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև այն երբեք քեֆի սեղաններին «անտերուդուս» դրված չի եղել, որ դրա շուրջ նստողները գողանան, և ոչ էլ կենացի բաժակների մեջ, որ տոնական կերուխումից հետո քեֆի սեղանը հավաքողները վերցնեն «թափեն» ու էլ չլինի…
Արդեն մի քանի օր է, ինչ արցախահայերի անհանգստությունն ու մտահոգությունն իրենց ապագայի վերաբերյալ իրենց մտերմիկ շրջապատից դուրս է եկել ու մտել սոցցանցեր: Արցախահայերը գրառումներ են կատարում, համախմբվելու և գործողությունների դիմելու կոչ անում միմյանց:
Հանրապետության Հրապարակից բերման է ենթարկվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգարը Ղազարյանը: Mediaport-ի տեղեկություններով՝ նա ոստիկանության Էրեբունի բաժնում է:
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին Մոսկվայում նախատեսվում էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցական ապաշրջափակման ծրագրերը քննարկելու նպատակով: Փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր: Հունվարյան համաձայնությունների համաձայն՝ եռակողմ աշխատանքային խումբը պետք է ներկայացնի պրոյեկտների ցանկն ու իրագործման գրաֆիկը մինչ մարտի մեկը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ օրվա խորհրդով հարգանքի տուրք մատուցելու Հայոց բանակի կազմավորման հիմքերում կանգնած, Հայոց բանակի հաղթանակները կերտած և Հայոց աշխարհի համար իրենց կյանքը չխնայած բոլոր քաջորդիների հիշատակին:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 19 138-ով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, որոնք Ուհան էին ժամանել կորոնավիրուսի առաջացումն ուսումնասիրելու համար, ավատել են երկշաբաթյա կարանտինը:
Մադրիդի «Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ:
Այսօր Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձն է՝ համայն հայության համար կարևորագույն ու սրբազան մի օր, այն բանակի, որը 29 տարի շարունակ եղել և մնում է մեր անվտանգության միակ երաշխավորը, որը կազմաքանդման եզրին է գործող իշխանությունների թեթև ձեռքով, բայց որը հաստատ վերագտնելու է իր նախկին փառքն ու կրկին մեզ հպարտանալու բազում առիթներ է տալու:
Ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը և դա անելու ենք կրկնակի խնամքով և ջանասիրությամբ։ Պատերազմում ստացած ծանր հարվածն իր վրա վերցրեց հենց Հայոց բանակը։
Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։
«Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։ Ես, իհարկե, կարող եմ ցույց տալ վերադարձնելու ճանապարհը, բայց հիմա չեմ բարձրաձայնի, գուցե այն մեկի համար ճիշտ լինի, մյուսի համար՝ սխալ։ Եթե հիմա ասեմ՝ պատերազմով վերադարձնենք, վստահ եմ, ժողովուրդն ասելու է՝ այս իրավիճակում այս ո՞վ է, որ նման բան է ասում։ Նախ՝ ապավինենք Մինսկի խմբին, որպեսզի խաղաղությամբ բանակցենք, այնուհետև՝ պատերազմին։ Մեր տարածքների վերադարձնելը միանշանակ իրատեսական եմ համարում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։
Ոստիկաններն ուժով բերման է ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին
«Նիկոլը ոստիկաններին ուղարկեց Շուշի և կոտորեց, ոստիկաննե՛ր, էդ ո՞ւմ եք պաշտպանում մեզանից». ակցիայի մասնակից
Փաշինյանի աշխատասենյակի պատուհանի տակ ակցիա անող քաղաքացիները «թուրք» են վանկարկում
Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի դիմաց. քաղաքացիները փորձում են ճեղքել ոստիկանական պատը
ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հունվարի 27-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հետ, որի ընթացքում քննարկել են Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցության ակտիվացմանն ու հետագա խորացմանը վերաբերող հարցեր:
Գյումրիում hունվարի 28-ին լույս աշխարհ է եկել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` Կարապետը: Փոքրիկը ծնվել է Գյումրու ծննդատանը:
Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Տրիպոլիում անվտանգության ուժերի և ցուցարարների բախման արդյունքում սպանվել է մի տղամարդ:
«Նիկո՛լ, պապերիս գերեզմանը վաճառելու համար պատասխան ես տալու, ձեռքս վրադ չի դողալու». Նարե Սոսե
Նիկոլ Փաշինյանն այցելել է Այվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
Ընդդիմության կազմակերպած «Հայահավաքին» այսօր մասնակցում էր նաև Արցախի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սևյանը, որը հանրությանը հայտնի դարձավ, երբ հրաժարվել էր լքել իր տունը, որը կապիտուլյացիոն փաստաթղթով պետք է անցներ Ադրբեջանին:
«Հարյուրավոր հրամանատարներ պետք է գան ու ասեն, թե որտե՞ղ են եղել այս պատերազմի ժամանակ». Արշակ Զաքարյան
«Կարծում եմ՝ խոսելու ժամանակը վերջացել է, Նիկոլն այնքան խոսեց այս 3 տարվա մեջ, որ արդեն բոլորի ականջները թոռոմել է»,- այսօր Գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, որը նույնպես մասնակցում է ընդդիմության կազմակերպած «Հայահավաքին»:
Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին:
Հանրապետության հրապարակում ընդդիմության կազմակերպած «Հայահավաքի» ժամանակ, դիմելով հավաքված քաղաքացիներին, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտարարեց, որ շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն՝ շրջափակելու և պահանջելու հանդիպում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին: Այս մասին րոպեներ առաջ Հանրապետության հրապարակում «Հայահավաքի» ժամանակ հայտարարեց Արշակ Զաքարյանը: