Բաժիններ՝

Վրաստանում «հանգստյան օրվա կարանտին» կսահմանեն

Վրաստանում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Գորիում, Թելավիում, Փոթիում և Զուգդիդիում խանութների և հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսումից հետո «հանգստյան օրվա կարանտին» կսահմանեն: Ադ մասին հաղորդում է apsny.ge-ն:

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն նշել է, որ համաճարակային իրավիճակում կարևոր է, որպեսզի շաբաթական երկու օրը մարդկանց շարժը ցածր լինի:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարբեր երկրների պրակտիկան, որոշում է ընդունվել շաբաթական երկու օր սահմանափակումներ գործարկել, ու դա պարտադիր չէ, որ շաբաթ և կիրակի օրերը լինեն:

Վրաստանում փետրվարի 1-ից կչեղարկեն մի շարք սահմանափակումներ, որոնց սահմանվել էին հոկտեմբերի 28-ից. կաշխատեն բոլորը, և ոչ միայն մթերային խանութներն ու առևտրի կենտրոնները: Վրաստանը նաև որոշել է վերսկսել մշտական ավիաթռիչքները, որոնք դադարեցվել էին 2020-ի մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս