Ռ. Քոչարյանի երեկվա հարցազրույցից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են կարևորում՝ հնարավոր առաջադրման, Ստեփանակերտի նախագահական շենքի անվնասության, գործող իշխանության պատմական սխալների, հիմնական մեղավորին տրված բնորոշումները և այլնի մասին, ընդհուպ մինչև բաճկոնի՝ ոճային լինելը։ Եվ սա նորմալ է՝ մարդիկ տարբեր ընկալումներ են ունենում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հունվարի 27-ին պաշտպանության շտաբների պետերի նստաշրջանում Ռազմական կոմիտեի նիստում դաշինքի մասնակից երկրներին կոչ է արել ավելացնելու պաշտպանության ծախսերը, ներդրումներ կատարելու արդի հնարավորությունների բնագավառում եւ բարձրացնելու զինված ուժերի պատրաստականությունը համաշխարհային սպառնալիքների դեմ պայքարի համար, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործելակերպը, ահաբեկչությունը եւ Չինաստանի վերելքը:
Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը: Յուրաքանչյուր տարի մենք մեր շնորհավորանքի ու երախտիքի խոսքն էինք ուղղում կայացած, մարտունակ ու հաղթանակած հայոց բանակի նվիրյալներին, սակայն 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այդ իրավունքը:
Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով արդեն 12-րդ օրն է խաղաղ ակցիա է անցկացվում Մոսկվայում:
Ֆեյսբուքյան օգտատեր Մացակ Փոլադյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը: Այս մասին հայտնում է Analitik.am-ը՝ հրապարակելով նաև գրառման լուսապատճենը:
Հայաստանում հունվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 242 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 669-ի:
Հայոց բանակի 29-րդ տարեդարձն այսօր նշում ենք բարդ պայմաններում, բայց, կարծում եմ, անհամեմատ իմաստնացած:
Ձևավորումից ի վեր Հայկական բանակի օրը թերևս երբեք նման կարևորություն չի ունեցել։ Եվ հենց այս բարդ շրջանում մենք այս օրը պետք է առանձնահատուկ նշենք։ Իրավիճակից ելնելով՝ ավելի զուսպ, առանց ավելորդ պաթոսի, բայց վստահ և պատվով։
Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի անդամների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն այս օրերին գերծանրաբեռնված է աշխատում:
Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:
Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում:
Մեր բանակը, ինչպես մեր պետությունն ու ողջ ազգը, անցնում է փորձությունների միջով: Բայց մենք մեկ անգամ չէ, որ փորձությունը կարողացել ենք վերածել հաղթանակի: Եվ դա՝ առաջին հերթին շնորհիվ մեր բանակի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում:
Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։
Այս անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գործում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն համարվում է ՌԴ ռազմավարական դաշնակիցը, եւ երկու երկրները միմյանց հետ կապված են դարավոր ամուր կապերով, վերջին շրջանում ՀՀ-ում ռուսական կողմնորոշման եւ պրոռուսական հայացքների ակնհայտ անկում էր նկատվում, եւ ընդհակառակը՝ հակառուսական տրամադրությունների ավելացման միտումներ էին արձանագրվում:
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. պետությունները բառացիորեն փակել էին սահմանները՝ մասնակի բացառություններով։
Մեր տեղեկություններով, կառավարությունում նախօրեին փակ քննարկում է տեղի ունեցել կորոնավիրուսով պայմանավորված որոշ սահմանափակումներից հրաժարվելու վերաբերյալ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանն է:
Դատական համակարգը իշխանության երեք ճյուղերից մեկն է, որից առանձնահատուկ հանրային եւ հասարակական մեծ ակնկալիքներ կան։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հարցը միշտ ակտուալ է եղել, այլ հարց է, թե դա ինչպես է ներկայացվել կամ իրականացվել։ Խնդիրն այն է, որ դատական համակարգին է վերապահված արդարադատության իրականացումը, սակայն շատ հաճախ դատարանների կողմից կայացվող որոշումները թերի են եւ ոչ հիմնավոր, իսկ որոշ դեպքերում էլ գոհացուցիչ չեն հանրային ընդհանուր ընկալման համար։ Այդ է պատճառը, որ հասարակությունը բավական զգայուն է արդար որոշումների պակասի հարցում։
Ժամանակը խնայելու համար չեմ թվարկի, թե ինչ խոստումներով այս իշխանությունը եկավ․ ո՞ր խոստումն է կատարել՝ զրո։ Թռիչքաձեւ աճը դարձավ թռիչքաձեւ անկում, ինքնիշխանությունը տրանսֆորմացվեց պրոտեկտորատի, դատարանների հետ տեսաք ինչ եղավ, եւ այնուամենայնիվ, մնում են իշխանության, եւ հույս ունեն վերընտրվել։ Այս մասին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սեւակ Հակոբյանի (Yerevan-today) եւ Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նիկոլ Փաշինյանի կաբինետը երեկ կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերից մեկով, Հայաստանում ցեմենտի ներկրումը 6 ամսով արգելեց։ Որոշման անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորել է ցեմենտի ներքին շուկան ու տեղական արտադրողին պաշտպանելու միտումով։
168.am-ի իրանական հավաստի աղբյուրների փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ նախորդ գիշերը նախարար Քերոբյանը և պատվիրակության մյուս անդամները մասնակցել են մի խրախճանք-գինարբուքի, արդյունքում առավոտյան նախարաը գտնվել է ոչ սթափ, ավելի ճիշտ՝ ալկոհոլային թունավորման վիճակում:
Ընտրություններին մասնակցելու ենք, պայքարելու ենք եւ կրելու ենք: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, 3 լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ընթացիկ եւ ապագա գործընթացներին ինչպես են մասնակցելու։
Հիմա քաղաքական մանր առևտրի ժամանակներ են։ Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմի արդյունքներով հաջողել է մեծ-աշխարհաքաղաքական գործարքում, այսօր զբաղված է ներսում մանր պսևդոքաղաքական ուժերի միջոցով իշխանության վերարտադրության գործընթացով։ Հնարավոր է՝ հաջողի։
Հայ ժողովուրդը Հունվարի 28-ը տարիններ շարունակ նշել է որպես՝ հերոսական անցյալով կերտված հաղթանակաների մեծարման ու արժևորման օր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։