Բաժիններ՝

«Մինչև…» ցուցահանդեսում կներկայացվեն Արցախյան պատերազմին մասնակցած զինվորների գործերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը փետրվարի 10-ին Սուրբ Վարդանանց տոնին ընդառաջ կիրականացնեն «ՄԻՆՉԵՒ…» խորագրով ցուցահանդեսը:

Այս մասին հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունից, ցուցահանդեսին կներկայացվեն Արցախյան պատերազմի մասնակից, ինչպես նաև նահատակված զինվոր-արվեստագետների վերջին՝ մինչև մարտն ստեղծված անավարտ աշխատանքները:

Ցուցահանդեսը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Այն կգործի մինչև ապրիլի 10-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031