Հնդկաստանի և Բանգլադեշի արևելյան հատվածում «Ամֆան» հզոր ցիկլոնը մեծ վնասներ է հասցրել: Այն 14 մարդու կյանք է խլել, ավերել հազարավոր տներ:
Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր՝ 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր կստանձնի իր լիազորությունները. Արցախի նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված` ԱՀ ԱԺ-ն կգումարի հատուկ նիստ, որը տեղի կունենա Շուշիի մշակույթի պալատում:
Կառավարության նիստը՝ ուղիղ:
Արցախի նորընտիր Ազգային ժողովն առաջին նիստն է հրավիրել. ուղիղ:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 090 հազարից:
Մայիսի 20-ին, ժամը 18:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նստել է Երևանի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի 4-րդ հարկի արտաքին պատին ամրացված օդորակիչի շարժիչի վրա։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մայիսի 14-ին, ժամը 14.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից փող, վզնոց ու մատանի են գողացել:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցնում է, որ Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է։
Համավարակով պայմնավորված` հունիսին կարող է փակվել բեռլինյան «Թեգել» օդանավակայանը:
Ավիացիոն շարժիչներ արտադրող «Rolls-Royce» ընկերությունն իր աշխատողների թիվը կրճատում է 9 հազարով: Պատճառը ավիացիոն ոլորտում շարժիչների պահանջարկի անկումն է՝ կորոնավիրուսով պայմանավորված:
Բրիտանացի 100-ամյա վետերան Թոմ Մուրը, ով քայլակի միջոցով բարեգործական մարաթոն անցկացնելով օգնեց հավաքել շուրջ 33 մլն ֆունտ ստերլինգ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար, կստանա ասպետի կոչում:
Այսպիսի կոտլետ դեռ չեք փորձել:
ԱՄՆ-ում Լաբրադոր ցեղատեսակի շանը շնորհվել է գիտությունների դոկտորի պատվավոր կոչում: Այս մասին հաղորդվել է ТСН-ի ռեպորտաժում:
«Այս տեսահոլովակը նվիրվում է հպումներին»,- այս արձանագրությամբ է սկսվում Հարրիի նոր տեսահոլովակը: Watermelon Sugar երգը հայտնվել է երգչի երկրորդ՝ Fine Line սոլո ձայնասկավառակում, որը թողարկվել է անցյալ տարվա վերջին: Եվ ահա հինգ ամիս անց One Direction-ի նախկին անդամը երգը ներկայացրել է վառ տեսահոլովակով:
Մեքսիկական Նուևո-Լեոն նահանգում արտասովոր ձևի կարկուտ է եկել: Դրանք ունեցել են կորոնավիրուսի ձև: Տեղի բնակիչները որոշել են, որ այդպես «Աստված հիշեցնում է մարդկանց մնալ տանը» կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, գրում է Daily Mail-ը:
Իսպանական Նավարայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են իրականացրել և պարզել են, որ վերամշակման բարձր մակարդակ ունեցող մթերքները նպաստում են բջիջների ծերացմանը: Փորձին մասնակցել են 57-91 տարեկան 886 մարդիկ, գրում է La Vanguardia-ն:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 ամսից մի փոքր ավելի ժամանակ ունի պատասխանելու գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտին։
Աշխարհում շուրջ 60 մլն մարդ կարող է կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ համավարակի պատճառով:
2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում վարսավիրները պատրաստ են Կապիտոլիումի դիմաց անվճար սպասարկել մարդկանց ի նշան բողոքի՝ կապված տնից դուրս չգալու արգելքի հետ:
Չինաստանում համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման համատեքստում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրությունը 99,1 տոկոսով:
Մանկապարտեզներն աշխատում են, որովհետև չաշխատելու տարբերակ չունեին այլևս: Մարդիկ գնում են աշխատանքի, կան տասնյակ-հազարավոր երեխաների ծնողներ, որոնց աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ռեստորաններին, երևի թե մեզանից բոլորը հայկական ավանդական հարսանիքներին, կնունք-ծնունդներին ներկա ենք եղել, և դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը:
Մի քանի օր առաջ դժվար էր ենթադրել, որ իրավախախտումների վիճակագրությունը հասարակական հետաքրքրության թեմա կդառնա: Համավարակի այս օրերին վարչապետը հերթական ասուլիսին իրավախախտումների վիճակագրության մեջ ինչ-ինչ փաստեր էր առանձնացրել՝ որպես հաջողություն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Արտագնա տուրիզմի համար սահմանները փակ են, սակայն, եթե անգամ որոշ երկրներ հիմա սահմանները բացեն, կրկին հնարավոր չի լինի տեղաշարժվել, քանի որ Հայաստանում ամեն օր կորոնավիրուսով վարակվելու 200-300 դեպք է հաստատվում, իսկ արտերկրում այս ամենը տեսնում են և արգելելու են մուտք գործել իրենց երկիր։ Օրինակ, Ռուսաստանն անժամկետ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելել է իր երկրի տարածք։ Հիմա Չինաստանում վիճակը նորմալ է, մարդիկ կան, որ աշխատում էին, սովորում, պետք է գնային, բայց Չինաստանը չի թողնում։ Քանի դեռ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չի կարգավորվել՝ խոսել արտագնա, ներգնա տուրիզմից, աբսուրդ է։ Ինչ վերաբերում է ներգնա տուրիզմին, ապա արդյո՞ք այլ երկրի քաղաքացիները, նայելով Հայաստանում վիրուսի թափ հավաքելը` ռիսկ կանեն գալ ու հանգստանալ»,- ասաց «Էկոնոմ տուրի» տնօրենը՝ տեղացիների՝ այս կամ այն շրջանում հանգստանալը նույնպես ռիսկային համարելով։