Մայիսի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Մարատ Մուսայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Մայիսի 19-ին 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ մեկնարկել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը երեկ ծեծի է ենթարկվել Կառավարության շենքի մոտ։ Մի խումբ քաղաքացիներ, ովքեր, ըստ մեր տեղեկությունների, դժգոհ են եղել պարետատան որոշումներից, փորձել են ծեծի ենթարկել Տիգրան Ավինյանին, որից հետո նա պատառոտված հագուստով մտել է Կառավարության շենք։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Նիկոլը, ով ընդամենը ամիսներ առաջ հատուկ ուղիղ եթեր էր մտնում և հերքում էր ինչ-որ կեղծ օգտատիրոջ կողմից արված գրառումը, որ Աննա Հակոբյանի համար շատ թանկ մեքենա է գնվել, հիմա պարզվում է արհամարհած ունի այն, որ իրեն և իր ընտանիքի անդամներին բազմաթիվ ԶԼՄ-ներ և անձինք մեղադրում են մաքսանենգ ճանապարհով ՌԴ ծխախոտ արտահանելու, մեծ ծավալով ադամանդ ու ոսկի վաճառելու, ԽԾԲ-ի շրջանակում պաշտոններ բաժանելու, նախկինների հանցանքները թաքցնելու համար նրանցից գումար պահանջելու, ինչպես նաև այլ ապօրինությունների և հանցագործությունների մեջ…
Մայիսի 19-ին 2-րդ զորամիավորման մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած նախագիծը՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մայիսի 19-ին հեռավար քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ:
34-ամյա տղամարդը հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից:
Գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։ «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արձանների բացակայությունը նկատել են այսօր առավոտյան։
Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն իր ազատման դիմումի ընթացքի վերաբերյալ դեռևս տեղեկություն չունի:
«Արարատ 73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության փաստով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս, ս.թ. մայիսի 19-ին Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, ով հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը N զորամաս աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որն էլ նշված գումարը փոխանցել է զորամասի հրամանատարին:
Վաղը՝ մայիսի 21-ին, ժամը 16:00 մեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում դեսպան Թրեյսին կխոսի Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին։
«Ազատության» հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է: Նա նաև վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել։
Դատախազությունը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառումը ուղարկել է ՀՀ ոստիկանություն։
Տևական ժամանակ է՝ հասարակական տարբեր շրջանակներում քննարկվում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձում հիշատակված «ծխախոտային սկանդալը»: 168.am-ն արդեն հրապարակել է թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի մեկնաբանությունները:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագիծը:
Հարգելի՛ «իմքայլականներ», դադարեցրե՛ք երրորդ անձանց միջոցով «մեսիջներ» ուղարկելը, թե դուք էլ համաձայն չեք երկրում տիրող քաոսի հետ, թե դուք անձնական ոչինչ չունեք մեր դեմ և ստիպված եք ամբիոններից ելույթներ ունենում, թե դուք էլ էիք այլ կերպ պատկերացնում երկրի ապագան և դուք էլ չեք համակերպվում մի անհավասարակշիռ մարդու թատրոն դարձած քաղաքական անցուդարձի հետ:
«Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը լեգենդար թիմի արձանախմբի գողացումը համարում է վանդալիզմ:
Մայիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է:
Իրանում մայիսի 20-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 346-ով՝ ընդհանուրը դառնալով 126 հազար 949:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց և ընդունվեց Կառավարության ներկայացրած նախագիծը՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Սնանկության մասին» օրենքում: Պատգամավորի ներկայացրած օրինագիծն այսօր քննարկվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Գողացել են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված՝ «Արարատ-73»-ին պատկերող արձանախմբից մի քանի ֆուտբոլիստների արձաններ:
Մայիսի 20-ին, ժամը 09:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում՝ «Իդեալ համակարգ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
Արցախի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Հենրիկ Արամյանը Լոռու մարզի Գուգարք համայնքից է։