Երեկ ողջ օրը հակասական լուրեր էին տարածվում Սոթքի վերաբերյալ. գյուղապետը հաստատում էր, իսկ Պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակը հերքում էին տեղեկությունները, թե ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայր։ Պաշտոնական շրջանակներից ավելի ուշ եղան պարզաբանումներ, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:
«Արցախը լինելու է ինքնակառավարվող երկիր՝ սա փաստ է, ռուս խաղաղապահների առկայությունը չի թուլացնում մեր անկախությունը կամ մեր ինքնակառավարման աստիճանը՝ ամենևին։ Ընդակառակը՝ ռուս խաղաղապահն ապահովում է մեր անվտանգությունը։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, որպեսզի երկիրը լինի անվտա՞նգ, թե՞ ինչ-որ անկախության բանաձևեր, ասենք, նահանգներ կամ չգիտեմ թեկուզ երկրները ճանաչեն։
Այսօր Սոթքի ոսկու հանքավայրի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպման էին եկել ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը: Նրանք բարձրացան հանքավայրի տարածք՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվում այնտեղ: Վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրավիճակը:
Տեսակոնֆերանսի ձեւաչափով նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լենա Նազարյանը, պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Անուշ Բեղլոյանը:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը»։
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում:
Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը նոյեմբերի 27-ին ժամանել է Երևան:
Նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանագրի համաձայն, Արցախի մի շարք բնակավայրեր, որոնք պատերազմի ողջ ընթացքում հայկական ուժերի վերահսկողության տակ էին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց թշնամուն և մինչև դեկտեմբերի 1-ը պայմանագրով նախատեսված բոլոր կետերը նա պետք է իրականություն դարձնի։ Սակայն այս ընթացքում եղան նաև դեպքեր, երբ պայմանագրից դուրս մի շարք բնակավայրեր նույնպես հանձնվեց թշնամուն, որոշների ճակատագիր էլ դեռ անհայտ է՝ բնակիչները չգիտեն՝ հեռանա՚՞ն իրենց բնակավայրերից, թե՞ ոչ, պատկան մարմիններից որևէ մեկը նրանց հստակ պատասխան չի տալիս։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ինչպես հայտնաբերված զենք զինամթերքի ձեռբերման հանգամանքները, դրանում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը, գործի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամաքներ պարզելու, այնպես էլ նշված անձանց կողմից այլ զենք, զինամթերքի ձեռքբերման, պահման հնարավորություններն ստուգելու ուղղությամբ:
Նրա խոսքով՝ 1992-1994 թվականների Արցախյան պատերազմի ժամանակ Արցախում և Հայաստանում ունեցել ենք բազմաթիվ խեղանդամված վիրավորներ՝ արտաքին՝ գեղագիտական և ֆունկցիոնալ խնդիրներով: «Այս օրերին խորհրդակցություններ եմ ունեցել գործընկերներիս հետ և կարծում եմ, որ համալսարանական հիվանդանոցը լավագույն կենտրոններից է, որտեղ կիրառելով բուժման երկրորդ փուլը հնարավոր է բարելավել ողջ մնացած հերոսների կյանքի որակը»,- ընդգծում է վիրաբույժը՝ հավելելով, որ ադրբեջանցիների կողմից կիրառված զինատեսակներից տուժածների զգալի մասն այս պատերազմի ժամանակ ստացել են մեխանիկական վնասվածքներ և հսկայածավալ այրվածքներ, որոնք հետագայում հանգեցնում են դեֆորմացվող սպիերի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները և տեղի բնակիչները ակցիա են իրականացնում՝ պնդելով, որ հայտնվել են անորոշ իրավիճակում: Ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայրի տարածք, ասել, որ դա իրենց տարածքն է, և ժամանակ տվել տեղի աշխատակիցներին, որ տեխնիկան դուրս բերեն: Այսօր հանքավայրը չի աշխատում: Տեղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց չեն թողնում այդ կողմ բարձրանալ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիական առաքելության հետ կապված հարցեր:
«Այս ամեն ինչի մեջ ինձ համար ամենատարօրինակը պաշտոնական հերքումներն էին, ի՞նչն էիք հերքում, 44 օր հերքեցիք, ասացիք՝ հաղթելու ենք, բայց պարտվեցինք խայտառակ ձևով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սոթք ժամանած՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ Սոթք մուտք գործած ադրբեջանցիների մասին լուրերին և դրանց հերքմանը՝ ՊՆ-ի և վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով:
Ստեփանակերտում նոյեմբերի 27-ին պաշտոնապես վերաբացվել է Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցը:
ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանի կողմից զինված ահաբեկիչների և վարձկանների կազմակերպված և համակարգված ձևով մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով:
Ոստիկանությունն էլ շտապեց պարզաբանել, թե քանի որ ոստիկանները մեկնել էին ռազմաճակատ, նրանց հագուստները մաշվել էին, իսկ նորերը պահեստից հանելուց հետո հայաֆիկացնելու ժամանակ չի եղել, դրա համար էին ոստիկաններն այդ հագուստներով:
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պատանի հանդիսատեսի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների դերասան Զավեն Աբրահամյանը
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները բողոքի ակցիա են անում: Պնդում են՝ հայտնվել են անորոշ իրավիճակում: Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայրի տարածք, ասել, որ տեխնիկան դուրս բերեն: Այսօր հանքավայրը չի աշխատում: Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակից Միքայել Կարապետյանը, ով երեկ աշխատանքի է եղել, պատմում է.
«Էսօր որոշ շառլատաններ, գուցե և անգիտակացաբար, բայց շատերը՝ նաև գիտակցաբար, մեզ ասում են` դուք պաշտոնակռվի եք դուրս եկել. արա, ա՛յ տղա, ես պաշտոն ունեմ էսօր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համարվում է բարձրաստիճան պետական քաղաքական պաշտոն:
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ադրբեջանը իր տարած հաղթանակին նվիրված շքերթ կանցկացնի, որի ժամանակ կներկայացնի նաև հայ գերիներին, Արման Թաթոյանը նկատեց, որ տեղյակ չէ, տեղեկատվությունը կե՞ղծ է, թե՞ ոչ, որը պետք է անհապաղ պարզել, բայց այն մարդկային որևէ արարքի մեջ չտեղավորվող երևույթ է։
«Գիշերը եկել, մեզ ասել են՝ դուրս եկեք, 8 կիրոմետր մեր տարածքով եկել են, մտել հանք, քարտեզով ցույց են տվել, թե՝ դուրս եկեք, սա մեր տերիտորիան է, ղեկավարությունն էլ մեզ մեքենայով ապահովել է, իջել ենք ներքև»,- քիչ առաջ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն իրենց բողոքն արտահայտելով՝ ասացին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ գերիների և անհետ կորած հայ զինվորների փոխանակման պրոցեսն Ադրբեջանն ակնհայտորեն ձգձգում է, ընդ որում, արհեստականորեն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը նաև իրազեկեց.
Ստեփանակերտ քաղաքի բնակիչները շնորհակալություն են հայտնել հրադադարի պահպանման պայմանավորվածությունը հսկող խաղաղապահ զորախմբի ռուս զինծառայողներին:
Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱԺ-ում ու կառավարությունում ծվարած մանկամիտ ապուշներին ու դրանց սատարող դմփ դմփ հու զոմբիներին տեղեկացնեմ, որ Գորիս-Կապան մայրուղին, Շուռնուխի հատվածում, անցնում է Հայաստանի ու Ադրբեջանի ճիշտ սահմանով, իսկ «փոքր թասից» մինչև Որոտան, ռելիեֆով պայմանավորված, անցնում է Ադրբեջանի տարածքով: 1988-1992 թթ. այդ ճանապարհով երթևեկելը կյանքի համար վտանգավոր էր:
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՜չ, Նիկոլը երբեք թույլ չի տա, որ զոմբիներն ու անուղեղները խելքի գան։ Նրանք Նիկոլին պետք են որպես զոմբի, անուղեղ մի զանգված, ում խաբելն ու կործանելը հեշտ լինի։ Դրա համար են եղել բոլոր ուղերձները, լայվերը, միտինգներն, ու մյուս մանիպուլյացիաները։
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։