Ֆրանսիայի հայկական միությունների համանախագահ Ֆրանկ Փափազյանն իր բողոքն է հայտնել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարության պատճառով, որով տեղեկացվում է Ֆրանսիայից Ադրբեջանին բուժօգնություն տրամադրելու մասին:
Հայերիս միությունը մեր գոյության զրահն է, հայոց բանակը՝ մեր մարմինը: Երբ այն ներքնապես առողջ է, արտաքին մարտահրավերները դառնում են հաղթահարելի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Մանուէլ Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։
«Unity Production»-ի թիմը նախաձեռնել է հայ զինվորին և արցախյան պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի նկարահանում: Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը՝ Դեր Հովայի, տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը: «Unity Production»-ը տեղեկացնում է, որ հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին՝ նշելով, որ հիմա սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է։ Այն ծավալվում է բոլոր ուղղություններով: Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների դեմ, մահմեդականների դեմ, հուդայականների դեմ:
1865 թ. նոյեմբերի 7-ին ծնվել է Հովհաննես Աբելյանը՝ թատրոնի եւ կինոյի հայ նշանավոր դերասան (մահ.՝ 1936 թ.)։
Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:
Եթե կոնկրետ ինչ-որ նշանակալի նահանջ է լինում և բնակավայր ենք կորցնում, ապա դրա մասին հայտնում ենք:
«Իրենք փորձում են համոզել թե՛ ներքին լսարանին, թե՛ ամբողջ աշխարհին, որ դրա իրավունքն ունեն, սա է ամենակարևորը, որի վրա քիչ են ուշադրություն դարձնում: Այստեղ է ինձ համար զարմանալի, երբ անգամ դիվանագիտական, քաղաքական, պետական գործիչներն ասում են, որ սպառված է դիվանագիտությունը. Չի՛ արվել անգամ 10 տոկոսն այն աշխատանքի, որը պետք է արվեր՝ լինի դիվանագիտական, քաղաքական, պառլամենտական: Ես մերժում եմ այդ մոտեցումը: Չգիտես ինչու՝ պետական գործիչներն ասում են, որ ամեն ինչ լուծվում է ռազմի դաշտում. դա բացարձակապես ընդունելի չէ: Ռազմի դաշտում մենք լուծում ենք մի խնդիր, որը գոյամարտ է, հերոսամարտ է, բոլորովին այլ է, բայց խնդիրը, որը ծառացած է ազգի առջև, պետք է լուծվի քաղաքական և պետական մակարդակներով: Դա ի՞նչ ձեռքերը լվանալու կեցվածք է, դա ի՞նչ պատասխանատվությունից խուսափելու կեցվածք է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այս պահին, երբ հայ զորականը պայքարում է մինչև վերջ, տեղին չեն որևէ տեսակի այլ դիտարկումները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, ինչպես նաև նահանջի մասին:
The National Interest կայքը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ հանուն խաղաղության ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում:
Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված Նոյ Լյովայի Թևոնյանը ընտանիքի 4-րդ երեխան էր, 3 քույրերից հետո շատ սպասված փոքր եղբայրը: Նոյի քույրերից Լիաննան 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ստացվել, որ եղբորն անվանակոչել են Նոյ:
Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ներկա իրադրությունը Ստեփանակերտում և Շուշիում:
Ռազմակաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում գիշեր թե ցերեկ: Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ:
168.am-ի տեղեկություններով` այսօր ժամը 20:00-ից Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկում են Արցախում ստեղծված իրավիճակը։ Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ՝ հիմնականում պայմանավորված մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի և ճարպերի, շաքարի և շաքարավազի ՝ 0.9-9.8% գնաճով:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. Ուղիղ:
Brussels morning թերթը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, հակամարտությունում Թուրքիայի ներգրավման և տեղի ունեցողին Եվրամիության թույլ արձագանքի մասին:
Իրականում այս իրավիճակը սպասելի էր ինչ-որ չափով, որի մասին բազմիցս զգուշացրել եմ: Տեսեք, 2018թ.-ին և, ավելի շատ՝ 2019թ.-ի ընթացքում, կառավարությունը ոգևորված հարկերի հավաքելիության մակարդակից՝ շատ արագ շտապեց ստանձնելու բազմաթիվ ընթացիկ բնույթի պարտավորություններ՝ նվազագույն աշխատավարձի աճ, կենսաթոշակների աճ, աշխատավարձերի աճ, տարատեսակ նպաստների աճ, և այլն:
Նոյեմբերի 7-ին, ժամը 18:27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Նախքան պատերազմը, հաշվի առնելով հանրապետությունում մեթանոլից արձանագրված 21 մահվան դեպքը, 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ փորձելով պարզել, թե որ երկրներից որ ընկերություններն են Հայաստան ներկրել մեթանոլ և էլիթ սպիրտ։
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ում հաղթանակի մասին արդեն հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իր օգտին քվեարկել են, թե ոչ:
Արդարության մասին ձեր քննարկումներն ու պատկերացումները տեղափոխեք հարկաբյուջետային դաշտ։
«Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են»:
«Անընդհատ տարբերակներ էի փնտրում՝ ինչպես միանալ որևէ ջոկատի: Սակայն, ինչպես գիտեք՝ աղջիկներին չեն տանում: Ի դեպ, դրան որոշ առումով կողմ եմ, քանի որ, երբ արդեն կամավորագրվեցի, մասնակցեցի զորավարժություններին, հասկացա՝ որքանով էլ որոշ չափով տիրապետում եմ որոշակի հմտությունների՝ ամեն դեպքում, շատ քիչ էր, որպեսզի մեկնենք առաջնագիծ: Դրա համար պետք է լավ պատրաստվել, գիտակցել՝ ուր ես գնում, պետք է կարողանալ զգացմունքայնությունը մոռանալ, հասկանալ, որ, եթե անգամ մեկ վայրկյան չկարողանաս քեզ կառավարել, հնարավոր է՝ դա քո կամ մարտական ընկերոջդ կյանքն արժենա»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Անժելա Դայանը:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:
Տարբեր հարթություններ են, լրիվ տարբեր հարթություններ են: Ես նշեցի, որ ամեն դատական ատյան իր կոնվենցիան ունի, որի շրջանակներում գործում է: ՄԻԵԴ-ն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Իմ նշած Միջազգային արդարադատության դատարանը շատ կոնվենցիաներ է սպասարկում, բայց այդ դատարանի ընդհանուր իրավազորությունն Ադրբեջանը չի ճանաչել:
ԱՄՆ-ի ընտրությունների հարցերով դաշնային հանձնաժողովը երկրում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ առայժմ կեղծիքների վերաբերյալ ապացույցներ չի ստացել:
Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի թվերի աճի հետևանքով նոյեմբերի 9-ից երկրում կսահմանեն պարետային ժամ: