Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։
Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով ավտոմեքենայում գտնող 4 ադրբեջանցի է զոհվել:
Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են պաշտպանության նախարարի հետ. ՈՒՂԻՂ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նոյեմբերի 26-ի նիստում որոշման մի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր նախարարությանը հատկացնել շուրջ 460 միլիոն դրամ։
Արցախցի լրագրող, Armedia կայքի ռուսերեն բաժնի խմբագիր Կարինե Օհանյանը 12 ժամով միացել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հացադուլին:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նոյեմբերի 28-ին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
«Ապրում ենք բարեկամի տանը՝ ես, սկեսուրս ու 4 անչափահաս երեխաներս: 3 տղա ունեմ, 1 աղջիկ: Ամուսինս դիրքերում է: Շոր չունենք նորմալ, երեխաները դուրս գալու համար տաք հագուստ չունեն, ցրտել է, դուրս չեն կարողանում գալ: Պետք է վճարենք նաև կոմունալները, հետաքրքրվել ենք, ասել են, որ դրանք չվճարելու համար տարբերակ գտնել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Լիանան:
Փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարությամբ են հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումներն ու հրատապ միջոց է կիրառել 11 ձերբակալված անձի և 3 ձերբակալվածի առնչությամբ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նեռարված չէ Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը:
Ժամկետային զինծառայողների հարազատներն այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո գնացին Պաշտպանության նախարարություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այլևս պետք է համարել, որ ՀՀ իշխանությունները գոյություն չունեն։ Նրանց անելիքը մնացել է միայն հրաժարական տալը և, երևի թե ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հարցերին պատասխանելը։ Անհրաժեշտ է մտածել հետագա անելիքների մասին։ Մեզ այսուհետ պոպուլիստ «փրկիչներ» պետք չեն, մեզ իրական ու իրատեսական գործ անողներ, պետության համար հարց լուծողներ են պետք։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր նոյեմբերի 27-ին գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է:
Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը:
Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել:
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Մոսկվա էին մեկնել Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացոիցիչներ Իշխան Սաղաթելյանը և Արմեն Ռուստամյանը։ Ըստ նույն աղբյուրների՝ նրանք Մոսկվայում ռուսաստանյան քաղաքական շրջանակների հետ ակտիվ հանդիպումներ են ունեցել։
Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Միքայել Պողոսյանը հիասթափված է իշխանություններից, իրեն տապալված է զգում
Տեսե՛ք ամենավերջին ցայտուն օրինակը Լենա Նազարյանի՝ Հ1-ում հարցազրույցն էր, որտեղ, ի զարմանս ինձ (չնայած հիմա հասկանում եմ` ինչու), Հ1-ի հարցազրուցավարը մեկ-երկու չնախատեսված հարցեր տվեց, և մենք տեսանք՝ ինչ կատարվեց:
«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները, ատում եմ բոլոր հեղափոխություները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ Դոստոևսկին երիցս ճիշտ էր, երբ ասում էր՝ «Անիմաստ է նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արյուն»։
Այսօր Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա էին հրավիրել մտավորականները: ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Էմմա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հազիվ էր կարողանում զսպել արցունքները, որպեսզի կարողանա մտքերն արտահայտել:
Պարտվողներ են փնտրում, մեղավորներ փնտրում… Ես մի ֆիլմ եմ տեսել դոկումենտալ. Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռադիոյով խոսում է կայսրը, և ցույց են տալիս՝ ժողովուրդը կանգնած է այդ սարսափելի ողբերգությունից հետո ատոմային ռումբի, բոլորը լուռ լալիս են, և Ճապոնիայի կայսրը ներողություն է խնդրում իր ժողովրդից, որ ինքը չկարողացավ պաշտպանել իր ժողովրդին: Նա էլ համարյա լալով է խոսում:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին:
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Ինչո՞ւ մենք չենք կադողանում ձևավորել ինքնիշխանության մեր տեսակը, մեր շահի ու պատկերացման տեսակը։ Հենց հայտնվում են մարդիկ, ովքեր սկսում են աշխատել այս ուղղությամբ մենք, որպես չձևավորված հասարակություն, օտարերկյա պատվերով սկսում ենք հոշոտել նրանց։
Ազնավուրի հրապարակում հնչում են ծափեր՝ ի պատիվ հայ զինվորի
Եթե վաղը փողոց դուրս գա 1000 մարդ, կծիծաղեն մեզ վրա, դրա համար ևս մեկ անգամ ապացուցեք, որ ազգ ենք. Մհեր Մկրտչյան
Բուենոս-Այրեսում էլ դուրս եկեք փողոց` այն տղերքի նկարներով, որոնց ծնողը չի կարողանում թաղել. Արմեն Գրիգորյան
Մի խումբ մտավորականներ հավաքվելով Շառ Ազնավուրի հրապարակում ՝ փորձեցին լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաներն Արցախի պատերազմի ժամանակ անհայտ կորել են կամ հայտնվել են գերության մեջ։
«Մեր լրատվամիջոցին մոտավորապես 20 տույժ-տուգանքների որոշումներ են եկել, մենք որևէ հրապարակում չենք հեռացրել և հայտարարում էինք, որ չենք ենթարկվելու։ Մեր՝ լրագրողներիս կոչումն է, որպեսզի կարողանանք ճշմարտությունը տեղ հասցնել, այն էլ՝ նման ճակատագրական պահին, երբ գիտես, որ օրվա իշխանություններն այդ որոշումները կայացնում են զուտ քաղաքական նպատակներով։ Եթե նրանք նույնիսկ մեկ ակնթարթ մտածեին մարդկային կյանքերի մասին, նրանք գոնե այդ հայտարարության մեջ գոնե գերիների դուրսբերման հստակ ժամկետներ կսահմանեին»,- այս մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։