Բաժիններ՝

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը նոյեմբերի 27-ին ժամանել է Երևան:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ինքնաթիռով ժամանել է Հայաստանի հետ համերաշխ ՀԿ-ների կողմից ուղարկված մարդասիրական օգնություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից:

Ինքնաթիռով ժամանել են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30