Գորիս-Կապան մայրուղին է՞լ եք թուրքին տալու, քանի որ «փոքր թասից» մինչև Որոտան անցնում է Ադրբեջանի տարածքով. Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱԺ-ում ու կառավարությունում ծվարած մանկամիտ ապուշներին ու դրանց սատարող դմփ դմփ հու զոմբիներին տեղեկացնեմ, որ Գորիս-Կապան մայրուղին, Շուռնուխի հատվածում, անցնում է Հայաստանի ու Ադրբեջանի ճիշտ սահմանով, իսկ «փոքր թասից» մինչև Որոտան, ռելիեֆով պայմանավորված, անցնում է Ադրբեջանի տարածքով: 1988-1992 թթ. այդ ճանապարհով երթևեկելը կյանքի համար վտանգավոր էր:

Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են զոհվել կամ առևանգվել այդ ճանապարհին: Մարդիկ ստիպված էին անցնել Տաթևի ներքին ճանապարհով, որը քարուքանդ վիճակում է (այս ամառ եմ այդ ճամփով անցել, էքստրիմ է):

Եթե կառավարությունում դեռ շունչ կենդանի մնացել է, կասի՞ ինչ է լինելու այդ մայրուղու ճակատագիրը: Դա՞ էլ եք թուրքին տալու: Եթե թուրքն այդ ճամփան վերահսկի, ոչ միայն Մեղրին, այլև Սյունիքի ողջ հարավային հատվածն է վտանգի տակ»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30