Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի հրամանատարական ջոկատները Բաշաքշեհիրում ու Կյուչուքչեքմեջեում բացահայտել են կեղծ ախտահանիչների արտադրությամբ զբաղվելու դեպք:
Հայաստանի վարչապետը ապաշխարհելու և ներում հայցելու փոխարեն ընտրել է քաղաքական բռնաճնշումների և բռնապետ դառնալու ճանապարհը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը՝ Վրաստան մեկնելուց առաջ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր:
Հայաստանի վարչապետի աթոռից կառչած կեղծ փրկիչն ավերել է գրեթե ամեն ինչ և ստեղծել միայն մեկ բան՝ ստի և կեղծիքի «կայսրություն։
Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով, Արցախը թորքին հանձնողներով։
Արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 9-13-ը բանկերը գնել են 65 մլն 407 հազ. 114 ԱՄՆ դոլար 492.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 78մլն 967 հազ. 699 ԱՄՆ դոլար 496.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Վերջինս նոր էր վերադարձել Արցախից, ուր մեկնել էր առաջնագիծ՝ հենց պատերաղմի առաջին օրը:
Ժամեր առաջ գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։ Հենց նոր հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է, ընդ որում՝ ճիշտ այն մեղադրանքով, որում իբր կասկածվում են ժամեր առաջ ձերբակալված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը և Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) միաժամանակ։
Հետապնդում էր ինձ, որ ստիպված էի գրել, որովհետև դավաճան վիժվածքը չի էլ պատրաստվում հրապարակել ամբողջական ցուցակները։
Ես սատարում էի փոփոխությունները Հայաստանում, ես Նիկոլ Փաշինյանին չեմ ճանաչել, նրա գործունեությանը ծանոթ չէի: Իհարկե, ես էլ եմ մարդ, եթե չեմ ճանաչում մարդուն, հետևում եմ նրա ինտերվյուներին, նրա ասածին, նրա խարիզմային: Այդ իմաստով, այո, ինձ խաբել են, ես բան չունեմ ասելու: Իմիջիայլոց, 2019թ. աշնանը ես ներքին մեծ կատարսիս ապրեցի, որովհետև ես ինձ խելոք մարդու տեղ էի դրել, էն, որ կյանք է տեսել, մարդ է ճանաչում: 2019թ. աշնանը ես հասկացա, որ ինձ դռան քութիկի պես խաբել են: Ես ինձ շատ եմ մեղադրում, որ ինձ խաբել են: Երբ սկսեցի հասկանալ՝ ով է խաբել, երբեք իմ մտքով չէր անցնում, որ ինքը դավաճան է:
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահրամ քահանա Մելիքյանը։
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքն օգնության կարիք ունի․ անհրաժեշտ է կաթի փոշի, տակդիր, հագուստ, տաքացուցիչ, վերմակ, ներքնակ։ Ընտանիքի մոր՝ Լիլյա Պետրոսյանի փոխանցմամբ՝ իրենք օրեր առաջ դիմել են Լոռու սոցիալական ապահովության տարածքային բաժին, սակայն ասել են՝ սպասեք։
«Թուրքիան սպասում էր Հայաստանի թուլանալուն: Բացահայտ թուլացավ Հայաստանը, կորցրեց քաղաքական իշխանության գլխավոր կշիռը, մնացածը՝ բոլորը գիտեն: Հենց այդ ժամանակ Թուրքիան, օգտագործելով բոլոր հնարավորությունները, մտավ ներս, Ադրբեջանին մղեց պատերազմի՝ տալով ամեն ինչ, հսկայական քանակությամբ զինամթերք, վարձկաններ, ահաբեկիչներ և այլն:
«Հիմա ես չգիտեմ՝ այդ ստորագրված փաստաթուղթը որքանով է իրավապես հուսադրելի։ Հիմա մեր գլխավոր խնդիրն այն է, որ այդ հուշարձանները չվնասվեն, ավելին մտածել, թե վաղն ինչ է լինելու, ի վիճակի չենք։ Մենք նոյեմբերի 9-ին չգիտեինք, թե վաղն ինչ է լինելու, դրա համար էլ հազիվ թե ես կարողանամ հնավայրի հետ կապված այս պահին որևէ բան ասեմ»,- ասաց Համլետ Պետրոսյանը։
Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք է բերվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն: Լուրն անսպասելի էր հայ հասարակության համար, և նույնիսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր հաջորդ օրը շտապել հայտարարել, որ մամուլից է տեղեկացել Նիկոլ Փաշինյանի այդ որոշման մասին։
Հայաստանի վարչապետը ստորագրել է հայ ժողովրդի համար ծաղր, վիրավորանք և ողբերգություն պարունակող կապիտուլյացիոն փաստաթուղթ, որը բոլոր հնարավոր ձևերով պետք է սրբագրվի, քանի դեռ այն չի դրվել գործածության մեջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նոյեբերի 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությանը՝ ասաց պատմաբան, պ.գ.դ., պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:
Ձեր իշխանության պարտվողական առաջնորդությամբ թուրքը տիրացավ մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, կրեցինք սարսափելի պարտություն, ունեցանք հազարավոր ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ: ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ:
Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում են, ոմանք վիրավորվում: Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից: Վերջում ստանում է նաև բեկորային վիրավորում, բայց բոլորին հանելուց հետո միայն փորձում է անձամբ դուրս գալ: Սողեսող մի քանի անգամ իրեն սրսկելով անցնում է մոտ վեց կմ և բարեբախտաբար փրկվում:
Ընդդիմադիր քաղաքական առաջնորդների նկատմամբ իրականացվող այս ռեպրեսիվ թատրոնը, մի կողմից, նպատակ ունի կանգնեցնել սկսված ժողովրդական ընդվզումը, իսկ մյուս կողմից՝ շեղել հանրության ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքով ստորագրված՝ Արցախը թշնամուն հանձնելու մասին հայտարարությունից:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախ ամեն ինչից ապրելու եմ, անկախ ամեն ինչից ապրելու ենք որպեսզի պատրաստվենք ու հաղթենք։ Ապագայի պլանների մասին դեռ շատ եմ խոսելու։ Առայժմ նշեմ, որ հինգերորդ ու վեցերորդ զավակներ եմ ունենալու։ Հայի զավակները շատ պիտի լինեն»։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանն է։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը փորձեց պարզաբանել, թե որն է լինելու ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գործառույթը, լիազորությունների շրջանակը, և ռուս-թուրքական բանակցություններից հետո որքանո՞վ է հնարավոր թուրքական ռազմական ներկայություն ԼՂ-ում եռակողմ հայտարարության խախտմամբ։
«Մենք բախվել ենք ազգային դավաճանության, որը հաստատապես կմտնի հայ ժողովրդի պատմության մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գիտակցված դիմել են դավաճանության։ Սա եղել է գիտակցված ընտրություն եւ քայլ։ Որքանով տեղյակ եմ՝ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ մեկը հրաժարական չի ներկայացրել, նրանք էլ դառնում են դավաճանության մասնակից։
Այսօր ընդդիմադիր 17 կուսակցությունների անդամներն ու հարյուրավոր քաղաքացիներ ոգեկոչեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք Ազատության հրապարակում մոմավառություն կազմակերպեցին, ապա այդ մոմերով երթով գնացին Մատենադարան: Երթի ընթացքում հնչեցին մեր զոհերի անունները: Մատենադարանի առջև հոգևորականները աղոթք կարդացին մեր զոհված զինծառայողների համար: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց.
Իրավիճակը, որում այս պահին գտնվում է հայ հանրությունը, չի պարունակում ոչ մի խոստում, թե վաղը ավելի լավ է լինելու, եթե բոլորս կանգնած մնանք ներկայիս կետում։ Ուզում եմ հավատալ, որ սրա եթե ոչ առերես, ապա հաստատապես խորքային ըմբռնումն ունի նաև գործող իշխանությունը։ Իսկ եթե ոչ, ապա նշանակում է, որ մեր պետությունն իրապես մասնատված է զուգահեռ իրականությունների։
Մատենադարանում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի մասնակիցները նախ Ազատության հրապարակում մասնակցեցին մոմավառության՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների, այնուհետև քայլերթով շարժվեցին դեպի Մատենադարան։
«Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: