
Նոյեմբերի 30-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.70C (1977 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -12.70C (1973 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.00C