168.am-ը Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի Դաշնությանն ուղղված նամակի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանից:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։
Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։
. ԼՐԱՑՎՈՂԱրցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նոյեմբերի 1-ի առավոտյան պայթյուններ են որոտացել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակել բանակցությունները, ռազմական գործողությունների ընթացքում առավելագույնս խնայել ու պաշտպանել խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ» հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 7:00-15:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր և Ջրառատ թաղամասերի, Միկրո թաղամասի 15-ից մինչև 54 շենքերի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:
ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ՀՀԿ -ն գնահատում Նիկոլ Փաշինյանի նամակը ՌԴ նախագահ Վ.Պուտինին և ՌԴ ԱԳՆ արձագանքը՝ հաշվի առնելով, որ ձեր նախնական գնահատականը հնչեցվել էր մինչեւ ՌԴ ԱԳՆ պատասխանը։
Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում, ըստ էքզիթ-փոլի արդյունքների, առաջատարն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է` ստացած 55% ձայներով: Այս մասին հայտնում է Agenda.ge-ն:
Ֆրանսիական հայտնի Le Monde պարբերականը կրկին անդրադարձել է ԼՂ-ում ընթացող ռազմական գործողություններին՝ այս անգամ ներկայացնելով ադրբեջանական կողմի հասցրած ավիահարվածներից խուսափելու համար Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխվածների դրությունը և նրանց ապրումները։
90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շոտլանդացի դերասան Շոն Քոներին: Այս մասին հայտնում է theguardian-ը: Նշվում է, որ դերասանի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանի ներկայացուցիչն էր 2016 թվականին Շվեդիայում կայացած «Եվրատեսիլ»-ում, սոցիալական ցանցում հայտնել էր, որ Գերմանիայից հրավեր էր ստացել «Եվրատեսիլ-2021»-ին մասնակցելու՝ որպես տվյալ երկրի ներկայացուցիչ: Իվետա Մուկուչյանի մենեջեր Լիլիթ Հակոբյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրեր անց մամուլի ծառայությունից հեռախոսազանգ էր ստացել այն մասին, որ որոշումը փոփոխության է ենթարկվել, ինչն, ամենայն հավանականությամբ, կապված է 2016 թ. արված իր հայտնի՝ Արցախի դրոշը ծածանելու քայլի հետ, այն քայլի, որն ուղղված էր Արցախում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացմանը:
Իտալական «Միլանի»՝ կորոնավիրուսով վարակված բոլոր՝ 3 ֆուտբոլիստներն ապաքինվել են և կարող են վերսկսել մարզումները թիմի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Տոկիոյի դիրքորոշումը Մոսկվայի հետ երկխոսության հարցում անփոփոխ է:
Մարդու մոտ հոգնածությունը իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը 2-ին եւ ցերեկը ժամը 2-ին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։
Եթե ակնկալիքներ չունենայի, ապա շաբաթներ առաջ իշխանություններին չէի առաջարկի դիմել Ռուսաստանին։ Կա իրավապայմանագրային բազա, և այն դեռ 20-25 օր առաջ ենք առաջարկել։ Գուցե այն ժամանակ շատ ավելի դյուրին կլիներ խնդրի հանգուցալուծումը, կորուստները գուցե ավելի քիչ լինեին, քան ունենք այսօր։ Սակայն սա պատերազմից հետո վերլուծությունների ու գնահատականի հարց է, հիմա ռազմական դրություն է, և ժամանակը չէ, որ մենք դա անենք։