Ֆուտբոլի Եվրոպայի մի շարք առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունը հաստատել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ՝ նոյեմբերի 27-ին, խորհրդարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր: Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:
Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար։ Ցավ Արցախի անդամահատման համար։ Ցավ Հայրենիք կորցնելու համար։ Ցավ համազգային նվաստացման համար։ Այդ բազմաշերտ ցավը մեզ դարձնում է հուզական, ագրեսիվ, ընկճված, ծխող ու խմող։ Նա չի մեղմվում, քանի ռազմագերիները չեն վերադարձել։ Նա չի մեղվում, քանի ազգային աղետի մեղավորները չեն հեռացել եւ չեն պատժվել։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակաբար ՄԻԵԴ է ներկայացնում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանգիստ դիտում էինք, թե ինչպես է իշխանությունը դատարանների դռները փակում, գեներալներին ու նախկին նախագահներին ապակեպատ վանդակներում նստեցնում, պետական ողջ համակարգը քանդում՝ առանց տեղը ինչ-որ բան դնելու։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարյուրից ավելի ռազմագերիների ու նաեւ անհետ կորածների հարցերով զբաղվում են բազմաթիվ կառույցներ ու ինստիտուտներ․ ՊՆ համապատասխան հանձնաժողովը, Կարմիր խաչը, Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, ինչպես նաեւ այս հարցերով մասնագիտացած ՀԿ-ներ ու փաստաբաններ։ «Իրավական ուղի» կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ, զբաղվում է այս պատերազմի ժամանակ ռազմագերի վերցված շուրջ 40 անձանցով եւ նրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հաղորդումներ՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ։
Պաշտպանության նախարարը շատ է լուռ։ Եթե իր նշանակումը լիներ 5-6 ամիս առաջ, կմտածեի, որ նոր է նշանակվել՝ դեռ կխոսի, բայց այս փուլում, երբ իրադարձությունները շատ արագ են զարգանում, նա պետք է արագ գործի։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարտված հողատու, ժամանակին հայրենիք ազատագրողներին ասում էիր՝ «եվրոպաներում ու մոսկվաներում վիզը ծուռ կոշիկ լիզողներ»։ Այսօր դու «լիզել ես թուրքի կոշիկները» ու խնդրում ես,որ Մոսկվայում թույլ տան իրենց «կոշիկները լիզես»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը շտապեց իր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար կարգել, սակայն պաշտպանական գերատեսչությունում անիշխանության մթնոլորտ է։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության համառ ջանքերի շնորհիվ չընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմադիր բոլոր ուժերը վստահ են, որ սա արվում է բացառապես քաղաքական նպատակներով՝ ճնշելու բողոքի ակցիաները, հանրահավաքները, իրականացնելու ընդդիմադիրների ու ընդդիմախոսների ձերբակալություններ եւ այլ ճնշումներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։ Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների եւ պետական գերատեսչությունների աշխատակիցները։
Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1248 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 133 594-ի:
«Իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում գոնե արտաքուստ ի ցույց դնելու, որ ամեն ինչ իրենց կողմից «վերահսկելի» է, որ հեռանալու մտադրություն չունեն, «Նոր Հայաստանից» անցում են կատարում «նոր ապագայի», նախարարներ են նշանակվում, պատգամավորները բոլորի վրա մուննաթ են գալիս, փորձում են մաքրվել դաջված խարանից Փաշինյանն անհասկանալի ուղերձ է հղում՝ փորձելով դարձյալ այլոց մեղավոր կարգել:
Նախ նշեմ, որ նման սիրողական բնույթի մեկնաբանություններ կարող են անել զենքի գնման ընթացակարգերից կատարելապես անտեղյակ մարդիկ, քանզի զենքի գնման պատվերը իջեցնում է Գլխավոր շտաբը` սկսած զինատեսակից, վերջացրած քանակով:
Սա Վահան Քերոբյանն է՝ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը. նշանակումից օրեր առաջ հայտարարում էր, որ իշխանությունը խաբեբա է
Թուրքիայի ազգային մեծ ժողովի չորս կուսակցությունները՝ Արդարություն և զարգացում (AKP), Հանրապետական ժողովրդական (CHP), Ազգայնական շարժում (MHP) և Լավ (İYİ Parti) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագծի բանաձևը։
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում ստուգայցի ընթացքում մտահոգիչ խախտումներ են նկատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները։
Հեղափոխության արգասիք էջերը, որոնք ակնհայտ կառավարվում են իշխանական ճամբարից, էսօր առաջնորդում են Արցախցիքի հանդեպ էդ ատելության ալիքը:
Պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանի և Արցախի ղեկավարներն ու երկու հանրապետությունների ՊՆ-ի ներկայացուցիչները լծված էին հասարակությանը խաբելու իրենց «սուրբ» գործին…
Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Էրեբունի»- «Դվին» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 84-83 հաշվով:
Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հանրային լրագրության ակումբի կազմակերպած առցանց քննարկման շրջանակներում ներկայացրել եմ գերիների ու անհայտ կորածների մասով ընթացիկ իրավիճակը, լիազոր մարմինների անելիքները, ԱՀ ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների կատարած աշխատանքները և առկա հիմնախնդիրները:
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կրկին վերադառնալ Շվեդիայի ազգային թիմ:
Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է խստացնել ընկերությունների նկատմամբ պատիժը շրջակա միջավայրի աղտոտման համար:
Վենեսուելայի Գերագույն դատարանը բանտարկության է դատապարտել Citgo Petroleum Corp. ընկերության՝ վենեսուելական PDVSA պետական նավթային կորպորացիայի դուստր կառույցի, բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչների: