2020թ. սեպտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գ.Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել ու ստացել է 20.000 ՀՀ դրամ:
Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ ավիահաղորդակցությունը կվերսկսվի հաջորդ ամիսների ընթացքում:
ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը նախնական տվյալներ է հրապարակել 2020 թվականի հուլիսին ռուսաստանյան գազի արտահանման մասին, ինչպես նաեւ 2020 թվականի նախորդ ամիսների ճշտված տվյալները։
Հայաստանում կառավարության որոշմամբ սահմանված կարանտինի ընթացքում գործելու է երկիր մուտք գործելու և երկրից դուրս գալու հատուկ ռեժիմ:
Հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկեցին արդարադատության համակարգում իրենց պատկերացրած բարեփոխումների տեսլականն իրականություն դարձնելու համար:
Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 11-ից 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում Պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման հավելվածում:
Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 11-ին ռումբ է պայթեցրել Սոմալիի հարավի Կիսմայո քաղաքի կենտրոնական թաղամասում:
Գերմանիայի իշխանությունները համաձայնել են առանց ուղեկցության մինչեւ 150 երեխա ընդունել, որոնք առանց կացարանի են մնացել անօրինական միգրանտների «Մորիա» ճամբարում հրդեհից հետո, որը գտնվում է Լեսբոս հունական կղզու վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև հունվարի 11-ը ներառյալ երկրում սահմանվելու է կարանտին:
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հիմնական ակտիվը մասնակցել է #ԵԿՍևան ամենամյա երիտասարդական հավաքին, տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
«Ամոթ է, արդեն որևէ մեկը չի կասկածում, որ սա միտված չէ զուտ համաճարակի կանխմանը, այլ կոպեկ առ կոպեկ գումարների կորզել է քաղաքացիներից»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Գրեթե մեկ տարի է անցել Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից, որի արդյունքում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այսօր 168.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայր Կարեն Մխիթարյանն ասաց, որ սպային տուն են տարել, մինչ այս էլ մոտ մեկ ամիս սպան հիվանդասենյակում է եղել:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հնդկաստանցի պաշտոնակիցների հետ համագործակցության եւ երկխոսության շարունակման պատրաստակամություն է հայտնել սահմանամերձ հարցի լուծման համար:
«Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում» բաժնում չի երևում ՀՀ ՊՆ վերջերս որդեգրած` ըստ անհրաժեշտության նախահարձակ լինելու, և նոր ագրեսիաների պարագայում հարձակողական գործողությունների կիրառման հավանականության մասին որևէ միտք: Այն, ի դեպ, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ագրեսիվ ռազմաքաղաքական փոփոխությունների ֆոնի վրա` լրիվությամբ ընկալվում է որպես զսպման հանգամանքներից մեկը:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
Նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Սեպտեմբերի 11-ի առավոտյան նավթի գները նվազում են շուկայում պահանջարկի եւ հումքի առաջարկի դիսբալանսի համար ներդրողների աճող երկյուղների ֆոնին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը:
Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Անհայտ անձինք Իսպանիայի Ժիրոնայի նահանգում հրկիզումներ են իրականացրել երկաթուղիներում Կատալոնիայի Ազգային օրվան (Դիադա) նվիրված ակցիաների շրջանակում:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին ձևակերպել ուսանողական վարկեր բարելավված պայմաններով՝ «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորմամբ պետական ծրագրի շրջանակներում: Այժմ, վարկի առավելագույն գումարն ուսման ամբողջ ընթացքի համար կազմում է 4 մլն. ՀՀ դրամ՝ նախկինում սահմանված 2.8 մլն. ՀՀ դրամի փոխարեն: Ուսման առավելագույն ժամկետը, որի վճարման նպատակով տրամադրվում է վարկը, սահմանվել է 5 տարի՝ նախկինում գործող 4-ի փոխարեն: Ինչպես նաև, վարկ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ ուսանողի ծնողների կամ խնամակալների երաշխավորությունը. կարելի է ներկայացնել ցանկացած այլ անձի:
Բեյրութի պայթյունի անմեղ զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կկատարվի Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին:
Հյուսիսային նավատորմի բազմանպատակային ատոմային սուզանավը Բարենցի ծովում վարժանքների շրջանակներում հականավային հրթիռով հրաձգություն է կատարել ընդջրյա թիրախի ուղղությամբ:
«Իրավաբանի կողմից ավելի շատ մանրամասնորեն ներկայացվեցին բոլոր իրավական պատճառաբանություններն ու հիմքերը, որով Եղեգնուտի նախկին մարզպետը չի կարող ընդհանրապես ոչ մի րոպե պաշտոնավարել: Այո, որպես համայնքապետի պաշտոնում՝ ոչ մի րոպե: Նրա կատարած բոլոր գործողությունները ոչ իրավական են»,- կառավարությունում վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասաց «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը, որն աջակցում է Եղեգնուտ համայնքի բնակիչներին:
Սեպտեմբերի 11-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ արձանագրվել Չիլիում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:
2008թ., երբ սկսեցի զբաղվել արցախյան հակամարտության տեղեկատվական-քարոզչական խնդիրներով, միանգամից պարզվեց, որ ամենախրթին հարցը Խոջալուի իրադարձություններն են, որոնք Իլհամ Ալիևը փորձում էր դարձնել իր քարոզչության առանցքը։ Թեմայի ուսումնասիրությունից պարզեցի, որ իրադարձություններից անմիջապես հետո Դանա Մազալովային Այազ Մութալիբովի տված հարցազրույցը պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը։ Թիմով խնդիր դրեցինք՝ գտնել Դանային։
Այսօր առավոտից Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ` մարզպետի որոշման դեմ բողոքելու։ Այդ որոշմամբ վերականգնվել են նախկին գյուղապետի՝ Ռազմիկ Մարգարյանի իրավունքները, որին գյուղի մեծ մասը չի ընդունում: