
Բելգրադը և Պրիշտինան պայմանավորվել են ավիահաղորդակցությունը վերսկսելու շուրջ

Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ ավիահաղորդակցությունը կվերսկսվի հաջորդ ամիսների ընթացքում: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հաղորդել Է Բ92 բելգրադյան ռադիոկայանը:
Այն մեջբերում է Կոսովոյի երկրամասային վարչակազմի ենթակառուցվածքի ներկայացուցիչ Արբան Աբրաշի խոսքը, որը պատասխանատու է ենթակառուցվածքի զարգացման համար: Նա հայտնել է, որ «թռիչքները կվերսկսեն ռեկորդային ժամկետում:
Բալկաններում ԱՄՆ-ի վարչակազմի հատուկ հանձնակատար Ռիչարդ Գրենելը նույնպես հայտնել է «Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ 21-րդ դարում առաջին թռիչքի շուրջ համաձայնություն ձեռք բերելու մասին»:
Սերբիայի եւ Կոսովոյի ինքնավար երկրամասի ու Մետոքիայի իշխանությունները հուշագիր են ստորագրել այն մտադրությունների մասին, որոնք վերաբերում են Բելգրադ-Պրիշտինա գծով դեռ փետրվարին ավիահաղորդակցությունը վերսկսելուն: Դրանում, մասնավորապես, հարթվել են անցյալում առկա այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են հսկողությունն օդային տարածության համար եւ հարկման հետ կապված իրադրությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: