Բաժիններ՝

Չինաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ հետագա երկխոսության սահմանի լարվածության վերացման համար

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հնդկաստանցի պաշտոնակիցների հետ համագործակցության եւ երկխոսության շարունակման պատրաստակամություն է հայտնել սահմանամերձ հարցի լուծման համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վան Ին սեպտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլսիում։

«Հնդկաստանցի գործընկերներն իրենց հերթին համագործակցության, երկխոսության պատրաստակամություն են հայտնել հօգուտ սահմանի լրավածության վերացման: (…) Մենք պատարստ ենք հնդկական կողմի հետ հետագա երկխոսության»,- ասել է նա:

ՉԺՀ-ի արտգործնախարարության ղեկավարը հավելել է, որ այն համաձայնությունների հիման վրա, որոնց Հնդկաստանն ու Չինաստանը հասել են սեպտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած համատեղ հանդիպման ընթացքում, երկրները կշարունակեն բանակցությունները «լարվածության եւ խդրի վերացման նախադրյալների ստեղծման» համար:

«Ամենագլխավորն է սահմանին հանձնառությունների կրկնական խախտում թույլ չտալ»,- ընդգծել է նա: Ավելի վաղ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիյամ Ջայշանքարը չինացի պաշտոնակից Վան Իի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մոսկվայում, «լուրջ մտահոգություն» է հայտնել այդ պետությունները բաժանող փաստական վերահսկողության գծի երկայնքով չինական զորքերի եւ ռազմական տեխնիկայի կուտակման առթիվ:

Ինչպես նշված է բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ, երկու պետությունների արտաքին գործերի նախարարները կարծում են, որ երկու կողմերը պետք է հետեւեն սամանամերձ հարցի վերաբերյալ գոյություն ունեցող համաձայնագրերին եւ դրույթներին, խաղաղություն եւ անդորր ապահովեն սահմանամերձ շրջաններում եւ խուսափեն ցանկացած գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս